RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013



Տեղադրվել է` 2013-04-05 21:27:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1142, Տպվել է` 79, Ուղարկվել է էլ.փոստով` 58

ՏԱՔՍԻՆԵՐԻ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԹՈՂՆԵԼ ԴԵՂԻՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԸ

Ի. Պ.

Տաքսիների դեղին համարանիշները ստիկերներով փոխարինելը առաջացրել է վարորդների դժգոհությունը այն պատճառով, որ դեղին համարանիշներ շատերն արդեն վերցրել են, բայց հիմա ստիպված պետք է լինեն գումար վճարել նոր համարանիշների ու ստիկերների (կպչուն կտրոնների) համար: Ստիկերները պետք է փակցվեն մեքենայի հետեւի ապակուն:

Վարորդների միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, որը երեկ «Արմատ» ակումբի հյուրն էր, այդպես էլ չկարողացավ բացատրել ու համոզել ներկաներին, թե ինչ սարսափելի բան կա դեղին համարանիշները փոխելու մեջ: Թեեւ փոփոխության շնորհիվ լիցենզավորման գումարը կպակասի 17 հազար դրամով, սակայն Տիգրան Հովհաննիսյանը մտահոգություն է հայտնում, թե հետո ավելի մեծ պարտականություններ կդրվեն վարորդների վրա: Թե ի՞նչ պարտականություններՙ Տիգրան Հովհաննիսյանը չի ասում:

Օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում է, որ համարանիշների հատկացման 12 հազար դրամ պետական տուրքը եւ հաշվառման գործողության համար վճարվող 5 հազար դրամը կվերացվեն:

Իսկ ավելի շատ պարտականությունների մասին, ինչպես հասկացվեց, դեռ խոսք չկա: Մտահոգությունն այն է, որ տաքսի ծառայությունները գուցե կորցնեն իրենց վարորդներին, բայց մյուս դեպքում առանց դրա էլ, եթե վարորդն ուզում է չաշխատել ծառայությունում, այլ առանձին աշխատել, կարողանում է դա անել: Տիգրան Հովհաննիսյանը կողմ է, որ բոլորն էլ կարողանան տաքսի վարել, քանի որ աղքատությունը հաղթահարելու խնդիր ունենք, բայց գոնե պահպանվեն բուժզննման, տեխզննման չափանիշները: Ըստ Տիգրան Հովհաննիսյանի` վարորդների բուժզննումն ու մեքենաների տեխզննումը այսօր ձեւականորեն են արվում, ու ստացված չափանիշները ձեւական են: Մյուս կողմից էլ` Տիգրան Հովհաննիսյանը նշում է, որ զուտ ստիկերներով ամեն մարդ կկարողանա տաքսի վարել, իսկ դա պարզապես անհեթեթություն է:

Վարորդների միության նախագահի կարծիքով` դեղին համարանիշները ստիկերներով փոխարինելը պետք է լինի կամավոր, ոչ թե պարտադիր:

Հիշեցնենք, որ կառավարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսում է բոլոր տաքսիների դեղին համարանիշները փոխարինել ստիկերներով:

Տիգրան Հովհաննիսյանը վարորդների շահերը պաշտպանելուց բացի` նրանց անբարեխիղճ աշխատաձեւից եւս խոսեց, հատկապես հաշվիչների հետ կապված: Ըստ նրա` պետք է սահմանվի նստելավարձ, իսկ հաշվիչները ստուգվեն, լինեն վերահսկողություն ու թեժ գծի հեռախոսահամար, որին սպառողները կարողանան զանգել ու ներկայացնել տաքսիների խախտումները: Օրինակ` ամեն կիլոմետրի համար տաքսիների վարորդները վերցնում են 100 դրամից ավելի, քանի որ հաշվիչն աշխատում է հօգուտ վարորդների: Եվ այս խախտումներով տաքսու վարորդներն ամենեւին մտահոգված չեն, իսկ միայն համարանիշները փոխելը դժգոհության տեղիք է տվել:

Տիգրան Հովհաննիսյանը նաեւ չի բացառում, որ փոփոխությունից հետո դարձյալ կլինեն վարորդներ, որոնք կշարունակեն աշխատել խուսափելով հարկային դաշտից:

Հ. Գ. Այսօրՙ ժամը 11-ին տաքսիների վարորդները Էրեբունի թանգարանի մերձակա հրապարակում կազմակերպելու են բողոքի ցույց` պահանջելով փոխել դեղին համարանիշները վերացնելու որոշումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ