RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013



Տեղադրվել է` 2013-04-05 21:27:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 1284, Տպվել է` 65, Ուղարկվել է էլ.փոստով` 65

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՅՐ ԱԹՈՌԻՑ

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել Մայր աթոռի հոգեւոր կրթական հաստատությունների վերատեսուչ եւ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի «Ս. Հաղորդությունը որպես ներման եւ հաշտության լեզու», «Մի երկնչի՛ր, բայց միայն հավատա՛ (Մարկ. Ե 36). Հայ առաքելական եկեղեցուն` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայեցակարգի առաջարկ» աշխատությունները:

Գեւորգ եպիսկոպոսն իր «Ս. Հաղորդությունը որպես ներման եւ հաշտության լեզու» գործում հանգամանորեն մեկնաբանում է Ս. Հաղորդության խորհուրդը Հայ եկեղեցու ավանդության մեջ: Հայ իրականության մեջ այս գիրքն առաջին աշխատությունն է, որ Հաղորդության խորհուրդը դիտարկում է մարդկային հարաբերությունների համատեքստում եւ բարոյականության այն շրջանակներում, որում ժամանակակից հավատացյալներն ապրում են իրենց ամենօրյա հավատը: Գիրքը պարունակում է Հայ եկեղեցու ավանդությանը բնորոշ առանձնահատկությունների արժեքավոր նկարագրություններ, որոնց բացահայտման ու բանաձեւման համար, բացի հայկական աղբյուրներից, օգտագործվել են նաեւ ժամանակակից աստվածաբանական ուսումնասիրություններ եւ խորհրդածություններ:

Գիրքը հրատարակվել է Մայր աթոռի բարերար տիար Գաբրիել Չեմբերջյանի հովանավորությամբ:

«Մի երկնչի՛ր, բայց միայն հավատա՛ (Մարկ.Ե 36). Հայ առաքելական եկեղեցուն` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայեցակարգի առաջարկ» գործում Գեւորգ Սրբազանն անդրադառնում է 21-րդ դարասկզբում մարդկության առջեւ ծառացած մարտահրավերներից մեկի` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի աստվածաբանական եւ բարոյական տեսանկյուններին: Գրքում ներկայացված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայեցակարգի վերաբերյալ Եկեղեցու դիրքորոշումն արտահայտող ծրագիր, որտեղ կարեւորվում է Հայ առաքելական եկեղեցու սպասավորի աշխատանքը ՄԻԱՎ վարակ ունեցող մարդկանց եւ նրանց ընտանիքների հետ, ինչպես նաեւ ուրվագծվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման գործում Հայ եկեղեցու աշխատանքի ուղղությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ