RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013



Որոնում

Տեղադրվել է` 2013-04-05 21:27:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 2236, Տպվել է` 95, Ուղարկվել է էլ.փոստով` 90

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿՈՐՈՇՎԻ ՓԱԽԱԾ ՄԻԼԻԱՐԴԱՏԵՐԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

ՌՈՒԴՈԼՖ ԱՎԱԿԻՄՅԱՆ

Եթե եզրակացություններ անենք հեռուստաֆիլմերից եւ մամուլի հրապարակումներից, Ինտերպոլը քրեական ոստիկանության հզոր միջազգային կազմակերպություն է, որից ոչ ոք չի կարող թաքնվել ո՛չ Անգոլայում, ո՛չ էլ Անտարկտիդայում: Չէինք ուզենա վիճարկել այս փաստը, սակայն վերջին շրջանում ակամա ստեղծվում է հարգարժան միջազգային ոստիկանների անսկզբունքայնության կամ անկարողության մի տպավորություն, երբ խոսքը հանցագործների հատուկ տեսակի` հանցագործ քաղաքական գործիչների մասին է:

Միջազգային հանցավորությունը մի սողանցք է գտել, այսպես ասածՙ մի ճաք պողպատե վահանի մեջ, եւ այսօր զանազան գողեր ու ավազակներ, մարդասպաններ եւ այլ հանցագործներ կարող են խուսափել պատասխանատվությունից, միայն ներկայանալով, ասենք, իբրեւ որեւէ Բոթսվանայի ընդդիմություն եւ բարձրաձայն հայտարարել մարդկային իրավունքների ոտնահարման մասին, միաժամանակ հռչակելով մինչեւ վերջ պայքարելու իրենց մտադրությունը: Թե իրականում ինչ իրավունքներ են ոտնահարված, գողության կամ սպանության իրավունքը, լռում են: Իսկ այն, որ այդ, ներողություն արտահայտությանս համար, ժողովրդավարները պատրաստվում են պայքարել իրենց երկրների օրինական ընտրված իշխանությունների դեմ, բոլորովին էլ փաստ չէ, ասենք, նշանակություն չունի: Որովհետեւ հիստերիան, որը ծավալվել է աշխարհում նոր ժողովրդավարական կենսակերպի ամբողջական ներդրման շուրջը, հասել է այժմ իր գագաթնակետին:

Երեւի բավական է դատարկ խոսել, այժմ անցնենք փաստերին:

Ինտերպոլը ցույց է տվել իր անկարողությունը բազմաթիվ իրավիճակներում, չկարողանալով բռնել շատ հանցագործների շլնքից, ովքեր ապաստանել են Եվրոպայում, ներգաղթելով հին աշխարհ ամենատարբեր պետություններից: Օրինակՙ Ղազախստանից, հետախուզվող Աբլյազովն ու Խրապունովը եւ էլի ուրիշ պարոններ ոչ թե խոր ընդհատակ են անցել, այլ հանգրվանել են Եվրոպայում: Նրանք հանգիստ կարող են ձերբակալվել, եթե լինի մեծ ցանկություն: Բայց ցանկություն կարծես թե չկա: Օրինակ, բոլորը հիանալի հասկանում են, որտեղ է հանգրվանել միլիոնատեր Խրապունովը, երբ բավական է միայն բացել նրա անձնական կայքը ինտերնետում` իմանալու համար նրա հասցեն: Աբլյազովը նույնպես աշխույժ քաղաքական կենսակերպ է վարում, իր քաղաքական նկրտումները իրականացնելով: Համենայն դեպս, լրագրողները հեշտորեն դուրս են գալիս նրանց հետ շփման, ի տարբերություն, օրինակ, ոստիկանների: Այնինչ այդ անձնավորությանը այժմ փնտրում են Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի իրավապահ մարմինները: Եթե նրա հանցակազմերը գումարենք իրար եւ փոխանցենք ազատազրկման ժամկետների, կարելի կլինի ասել, որ այդքան պարզապես չեն ապրում: Ահա եւ պարոն Աբլյազովը չի շտապում ճաշակել ազատազրկման հյուրընկալությունը, իսկ պարոնայք ոստիկանները առայժմ չեն շտապում նրան ձեռնաշղթաներ հագցնել:

Փոխարենըՙ մամուլի հետ նա հին բարեկամական հարաբերություններ ունի: «Ռոյթերին» տված մի հարցազրույցում պարոն Աբլյազովը հայտարարել է, որ կդներ իր թեկնածությունը Ղազախստանի ընտրություններում, եթե այնտեղ փոխվեր իշխանությունը: Պարոն Աբլյազովը միայն մոռացել է հիշատակել իշխանափոխության մասին նաեւ այն երկրներում, որտեղ նրան փնտրում են:

Ընդհանրապես այս մարդու կյանքի ուղին դեռ կմտնի պատմության հիշատակարաններ, որպես ամենահաջողակ խաբեբայի: Նա սկսել է իբրեւ մանր գործարար, սակայն շուտով հասել է Ղազախստանում բարձր պաշտոնների: Նորանկախ պետության կայացման եւ սեփականության վերաբաշխման շրջանում նա կեղտոտել է իր ձեռքերը անօրինական մեքենայությունների մեջ եւ հասկանալով իրավապահների առջեւ իր խոցելիություններըՙ զինակիցների հետ կուսակցություն է ստեղծել իր կապիտալների պաշտպանության համար: Պաշտպանվել, ճիշտ է, չի հաջողվել, քանի որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Չի օգնել նաեւ դեմոկրատ չինովնիկի կրկնակի իմունիտետը: Աբլյազովին բանտարկել են: Սակայն շուտով ազատվել է: Ահա խնդրեմ, արդյոք խիստ, ինչպես այսօր Աբլյազովն է գրում, ավտորիտար վարչակարգը ազատ բաց չթողնի՞ քաղաքական գործչի, ընդդիմադիրի եւ գլխավոր հակառակորդի, ումից արժեր լրջորեն զգուշանալ: Ոչ, իհարկե ոչ: Նշանակում է, կամ Ղազախստանում ռեժիմը բոլորովին էլ ավտորիտար չէ, կամ Աբլյազովը, որպես քաղաքական գործիչ, բոլորովին զրո է: Սա է ճշմարտությունը:

Իհարկե, նրան իզուր ազատ արձակեցին: Եվ ոչ թե այն պատճառով, որ նա երդվյալ ընդդիմախոս է, չբացահայտված ավազակ, ով, միեւնույն է, մի օր շրջվելու է դեպի ծուռ ճանապարհներ:

Եվ ահա այդպիսի մարդուն, պատկերացրեք, վստահեցին գլխավորել մի բանկ, որը նա բարեհաջող կերպով քանդեց եւ թալանեց, օֆշորայինների միջոցով իր կողմից վերահսկվող ձեռնարկություններով դուրս բերեց միլիարդավոր դոլարներ: Նա ընդհանուր առմամբ թռցրեց ավելի քան հինգ միլիարդ դոլար: Տարբեր հարցազրույցներում բացատրելով պատահածըՙ Աբլյազովը դրան պատասխանել է այսպես. իբր իր գործողությունները չեն համարվում գողություն, քանի որ բանկը սեփական է, եւ դա նույնն է, ինչ փողերը մի գրպանից մյուսը տեղափոխելը: Ճիշտ է հետագայում պարզվեց, որ նա իր գրպաններն էր դնում ոչ միայն իր փողերը: Դրանք բնակչության ավանդներն էին: Նաեւ արտասահմանյան բանկերի փոխառու միջոցներն էին: Մասնավորապես Մեծ Բրիտանիայի բանկերը Աբլյազովի բանկին տվեցին ծավալով շատ մեծ փոխառու միջոցներ. ստացվում է, որ այդ պարոնը թալանել է նաեւ իր անգլիացի գործընկերներին: Ընդ որումՙ նրա լկտիությունը բավարարել է, որ քաղաքական ապաստան խնդրի հատկապես Անգլիայում: Եվ ահա բոլորովին պարադոքսալ է թվում այն փաստը, որ գողացող բանկիրի եւ նախկին պաշտոնյայի այդ շատ համեստ խնդրանքը այնտեղ բավարարել են: Քանի Ռուսաստանում եւ նրա հայրենի Ղազախստանում իրավապահ մարմինները քանդում էին այդ խճճված ֆինանսական մեքենայությունների կծիկները, այդ պարոնը զբաղվեց այն բանով, ինչ կարող է անել ամենից լավՙ «թոզ ու դուման անել»: Նա իրեն հռչակեց քաղաքական փախստական, պատմեց մի սրտաճմլիկ պատմություն, թե ինչպես իշխանությունները փորձեցին խլել իր բիզնեսը եւ ինչպես հերոսական (նույն օֆշորայինների) միջոցներով նա դրանք փրկեց: Հաշվի չառավ պարոն Աբլյազովը միայն մի բան: Որ անգլիական բանկիրները նույնպես ֆինանսական հետաքրքրություններ ունեն եւ թքած ունեն այդ սուտ պատմությունների վրա: Փախստականի դեմ հարուցվեց քաղաքացիական գործՙ պահանջելով վերադարձնել միջոցները: Նա առավելագույնս իրեն հեռու պահեց քաղաքականությունից, եւ այդ պատճառով հաջողակ դուրս եկավ: Հենց այդ շրջանակներում էլ անգլիական արդարադատությունը պարոն Աբլյազովին ազատազրկման մի կլորիկ ժամկետի դատապարտեց: Աբլյազովը փախավ Անգլիայից եվրոպական երկրներից մեկը: Օլիգարխի լոնդոնյան փառահեղ տունը, ինը ննջարաններով, «միլիարդատերերի փողոցում», այժմ դատարկ է, ինչպես եւ հարյուր ակր տարածքով հողամասը Անգլիայի գյուղական մի շրջանում: Այդ ակտիվները, ինչպես եւ հարյուրավոր ուրիշները, Լոնդոնի բարձր դատարանը սառեցրեց:

Սակայն դա չի խանգարում Աբլյազովին շարունակել գտնվել ազատության մեջ: Գողացված փողերը դեռ երկար կբավականացնեն, իսկ Ինտերպոլը, դատելով այս ամենից, նրան ձերբակալել դեռեւս չի շտապում: Ահա եւ ստեղծվել է տպավորւթյուն, թե հանցագործին պարզապես խնդրել են առայժմ չերեւալ Անգլիայում, որը քննադատության է ենթարկվում փախած հանցագործներին հովանավորելու համար, կորչել ինչ-որ տեղ, իջնել ջրի հատակը: Ոչ ոք չգիտե, թե որտեղ է Աբլյազովը, ահա եւ նշանակում է, որ ոչ մեկին մեղադրել չի կարելի: Միակը, ով պատասխան կտա դրա համար, Ինտերպոլի ոստիկաններն են, ովքեր ստիպված են կուլ տալ սեփական մասնագիտական անգործության մասին մեղադրանքները: Ահա այդպիսին է այժմ, կարծես, քաղաքականությունը Եվրոպայում:

Ինչպես երեւում է, ժամանակի ընթացքումՙ ոչինչ չի փոխվում: Ակտիվում մեծ գումարների առկայության եւ հզոր կապերի շնորհիվ արդարադատությունից կարելի է եւ չվախենալ, որովհետեւ այն ձեռքով-ոտքով կապել են տարբեր տեսակի վայ-գործարարները, վայ-քաղաքական գործիչները, պատվով ու խղճով առուծախ անողները:

Նկար 1. Աբլյազով

Նկար 2. Խրապունով

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ