RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013



Տեղադրվել է` 2013-04-05 21:27:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 2229, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 96

ՆՈՒՊԱՐ ՂԱՐԻՊՅԱՆԻ ՆՈՐ ԲԵՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Սիդնեյի Հայկական բարեգործական ընդհանուր միության հրատարակությամբ լույս տեսնող «Միութիւն» երկլեզվյան ազգային, քաղաքական եւ մշակութային ամսաթերթի այս տարվա հունվար-փետրվար միացյալ համարը տեղեկացնում է, որ մարտի 16-ին տեղի ՀԲԸՄ-ի Ալեքսանդր սրահում կայանալու է թատերագիր Նուպար Ղարիպյանի «Հարստության վնասները» կատակերգության (2 արար, 1 տեսիլ) ներկայացումը ՀԲԸՄ-ի «Վահրամ Փափազյան» թատերախմբի կատարմամբ: Ձեռնարկը կրկնվելու է մարտի 23-ին նույն վայրում:

Նուպար Ղարիպյանը ծնվել է Կահիրեում, 1942 թվին: Հաճախել է նախ Գալուստյան ազգային վարժարանը եւ այնուհետեւ իր իսկ խոսքերովՙ հետեւել է «կեանքի դպրոցի «համալսարանական» դասընթացքներուն, իբրեւ արհեստաւոր»: Ավստրալիա է տեղափոխվել 1964-ին, բայց կարճ ժամանակ անց նախ մեկնել է Լոնդոն (1967-69 թթ.) եւ ապա Կանադա (1969-1973 թթ.): Այնուհետեւ 1974-ին վերջնականապես հաստատվել է Սիդնեյում, որտեղ զբաղվել է թատերգություններ գրելով եւ բեմադրելով: Հեղինակ է 12 կատակերգությունների, որոնցից են «Երանելի ծառան», «Հարազատ թշնամին», «Վարձու ամուսինը», «Երջանկության վնասները», «Շուարած փեսացուն» եւ «Ինքնակոչ երաժիշտը»:

Այս վերջին պիեսը անցյալ տարվա սեպտեմբերին մեծ հաջողությամբ բեմադրվեց նաեւ Մոնրեալում «Էմիլ-լըկո» հանդիսասրահումՙ հյուրընկալությամբ Մոնրեալի ՀԲԸՄ-ի եւ Թեքեյան մշակութային միության: Ապա նաեւ Տորոնտոյում, Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում:

Նուպար Ղարիպյանը ոչ միայն թատերագիր է, այլեւ հրաշալի բեմադրիչ եւ դերասան, օժտված արվեստագետի բնածին հատկություններով: Հավատացած է, որ «խնդացնելը միջոց է, բայց ոչ նպատակ: Թատրոնը նախ եւ առաջ դպրոց մըն է եւ միաժամանակՙ հայելի, որուն մէջ ժողովուրդը ինքզինք կը տեսնէ: Նպատակս համայնքին պատասխանատուներուն զգացնել, թե ժողովուրդը ի՞նչ բանէ դժգոհ է, ի՞նչ բանէ կը գանգատի: Երբ ժողովուրդը կը խնդայ, կը ծափահարէ, կը նշանակէ, թէ թատրոնը իր նպատակին հասած է, ժողովուրդը ինքզինք տեսած է այդ թատրոնին մէջ»:

Ստեղծագործական նորանոր սխրանքներ նրան եւ հաջողության մաղթանքներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ