RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-04-05 21:27:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 2176, Տպվել է` 112, Ուղարկվել է էլ.փոստով` 83

ԿԱՐՈ ՄՈՒՐԱԴԸ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ ԿՎԻՃԱՐԿԻ ԲԵՌՆԱՐԴ ՀՈՊԿԻՆՍԻ ՀԵՏ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կարո Մուրադը IBF-ի վարկածով կիսածանրքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի պարտադիր հավակնորդն է: Այնպես որ օրերս այդ վարկածով աշխարհի չեմպիոն հռչակված Բեռնարդ Հոպկինսը պարտավոր է չեմպիոնական գոտին պաշտպանել Կարո Մուրադի հետ մենամարտում:

Ներկայումս աշխարհի ամենատարեց չեմպիոն բռնցքամարտիկ, 48-ամյա Բեռնարդ Հոպկինսը հայտարարել է, որ ինքը լավ գիտի IBF-ի կազմակերպության գործող կանոնները եւ պետք է տիտղոսը պաշտպանի պարտադիր հավակնորդի հետ մենամարտում: Երկու բռնցքամարտիկների ներկայացուցիչները մեկ ամիս ժամանակ ունեն բանակցելու եւ հանդիպման վայրն ու ժամկետը որոշելու համար: Եթե այդ ընթացքում կողմերը համաձայնության չգան, ապա մրցույթ կհայտարարվի պրոմոութերական ընկերությունների մասնակցությամբ:

Բեռնարդ Հոպկինսն օրերս է նվաճել IBF-ի վարկածով կիսածանրքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսըՙ միավորներով հաղթելով չեմպիոնական գոտու տեր Տավորիս Կլաուդին: Այդ հաղթանակից հետո Բեռնարդ Հոպկինսը գլխավորեց կիսածանրքաշային կարգի բռնցքամարտիկների դասակարգման ցուցակը, իսկ Կլաուդը 2-րդ տեղից նահանջեց 5-րդ հորիզոնական:

29-ամյա Կարո Մուրադը դասակարգման ցուցակում 6-րդն է: Նա ներկայումս բնակվում եւ մարզվում է Գերմանիայում: Նրա մարզիչն էլ Ուլի Վեգներն է, որը մարզում է նաեւ Արթուր Աբրահամին: Հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում 27 մենամարտ է անցկացրել, որոնցից 25-ում հաղթել է, մեկն ավարտել է ոչ-ոքի, մեկում պարտվել է: Վերջին մենամարտը Կարո Մուրադն անցկացրել է 2012-ի հունիսի 2-ին: Դանիայում կայացած 8-ռաունդանոց մենամարտի 7-րդ ռաունդում Կարո Մուրադը տեխնիկական նոկաուտով հաղթել էր Սանդրո Սիպրոշվիլուն:

48-ամյա Բեռնարդ Հոպկինսը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած 63 մենամարտերից հաղթել է 53-ում, 2-ն ավարտել է ոչ-ոքի, 6-ում պարտվել է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ