RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013



ՖԻՖԱ-Ի ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

Տեղադրվել է` 2013-04-05 21:27:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 2169, Տպվել է` 114, Ուղարկվել է էլ.փոստով` 107

ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ՆԱՀԱՆՋԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման ցուցակում կրկին նահանջել է 4 հորիզոնականով եւ զբաղեցնում է 84-րդ տեղը: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականի առաջիկա մրցակից Չեխիայի ընտրանին նահանջել է մեկ հորիզոնականովՙ զբաղեցնելով 27-րդ տեղը: Իհարկե, դասակարգման աղյուսակին հավաքականների մարզիչները, հատկապես Վարդան Մինասյանը, մեծ նշանակություն չեն տալիս: Մեր հավաքականի համար ներկայումս առավել կարեւորը չեխերի նկատմամբ հաղթանակ տոնելն է: Յուրա Մովսիսյանի արդյունավետ խաղը ֆուտբոլասերների մոտ մեծ ոգեւորություն է առաջացրել եւ հուսադրում է, որ չեխերի հետ խաղում էլ «Սպարտակի» հարձակվողը կասի իր վճռորոշ խոսքը: Ինչ խոսք, հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը կբարելավի իր ցուցանիշները թե՛ ընտրական մրցաշարում, թե՛ դասակարգման ցուցակում:

Անփոփոխ են մնացել լավագույն տասնյակում ընդգրկված հավաքականների ցուցանիշները: Առաջատարը Իսպանիայի հավաքականն է, որին հաջորդում են Գերմանիայի, Արգենտինայի, Անգլիայի, Իտալիայի, Կոլումբիայի, Պորտուգալիայի, Հոլանդիայի, Խորվաթիայի եւ Ռուսաստանի ընտրանիները:

Ռուսներից հետո նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականներից 2-րդ ցուցանիշն ունի Ուկրաինայի ընտրանին, որը 2 հորիզոնականով նահանջել է ու զբաղեցնում է 48-րդ տեղը: Մյուս հավաքականների ցուցանիշներն այսպիսին են. 59. Ուզբեկստան, 62. Բելառուս, 69. Վրաստան, 89. Էստոնիա, 108. Լատվիա, 115. Լիտվա, 116. Ադրբեջան, 131. Մոլդովա, 139. Ղազախստան, 140. Թուրքմենստան, 152. Տաջիկստան, 201. Ղրղզստան:

Դասակարգման ցուցակում ամենամեծ առաջընթացն ունեցել է Աֆղանստանի հավաքականը, որը 48 տեղով բարձրացել եւ հանգրվանել է 141-րդ հորիզոնականում: Իսկ ահա Սուդանի հավաքականը 23 հորիզոնականով նահանջել է եւ զբաղեցնում է 127-րդ տեղը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ