RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013



Տեղադրվել է` 2013-04-05 21:27:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1375, Տպվել է` 67, Ուղարկվել է էլ.փոստով` 66

ՌՄԲԱՐԿՈՒԱԿԱՆ ՄՐՑԱՎԱԶՔՈՒՄ ՀԱՂԹՈՂԻ ՀԱՎԱԿՆՈՐԴԸ ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ Է

Ռուսական «Սպորտ-Էքսպրես» թերթն ամփոփել է «Ո՞վ կդառնա ՌԴ առաջնության լավագույն ռմբարկու» հարցման արդյունքները: Ֆուտբոլասերների մեծամասնության կարծիքով, մրցանակը կստանա Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը ներկայումս 12 գնդակով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը: Նրան ձայն են տվել 7384 ֆուտբոլասերներ, ինչը հարցման մասնակիցների 56,1 տոկոսն է:

Յուրա Մովսիսյանը զգալիորեն գերազանցել է 2-րդ տեղում ընթացող ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Ահմեդ Մուսային, որի օգտին քվեարկել է մասնակիցների ընդամենը 14,1 տոկոսը (1857 ֆուտբոլասեր): Մուսան 9 գոլի հեղինակ է դարձել: 10 գնդակով ռմբարկուների ցանկում 2-րդ տեղում ընթացող «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովը ստացել է ձայների 12,3 տոկոսը (1618 ֆուտբոլասեր):

ՀՀ հավաքականի կիսապաշտպան, Կրասնոդարի «Կուբանում» 8 գոլ խփած Արաս Օզբիլիսին նախապատվությունը տվել է 91 ֆուտբոլասեր: Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել են 13 153 ֆուտբոլասերներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ