RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013



Տեղադրվել է` 2013-03-16 13:59:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2191, Տպվել է` 57, Ուղարկվել է էլ.փոստով` 61

ԱԽԱԼՔԱԼԱՔՑԻՆԵՐԸ ԴԻՄՈՒՄ ԵՆ ՎՐԱՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ

Վ. Պ.

Ախալքալաքի շրջանային ժողովի հերթական նիստը պատգամավորներն անվանել են պատմական, իսկ ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանի որակմամբ` «մարտի 14-ը Ջավախքի պատմության տարեգրքում կգրվի ոսկե տառերով»:

«Պատմական» նիստը, Ջավախքի «Հարավային դարպաս» թերթի հիման վրա ստեղծված «SKnews.ge» տեղեկատվական պորտալի տեղեկացմամբ, տեւել է մոտ 2 ժամ: Նիստին ներկա են գտնվել ժողովի պատգամավորները, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Շրջանային ժողովում քննարկված հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տալու հարցով խորհրդարանին դիմելու նախաձեռնությամբ հանդես էր եկել «Վրացական երազանք-հանրապետականներ» խմբակցությունը:

«Հանրապետականների» գրած դիմումում մասնավորապես նշված էր, որ խորհրդարանը ընդունի սահմանադրական փոփոխություններՙ ի պաշտպանություն տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների մասին Եվրոպական խարտիայի վավերացման:

Եվրոպայի խորհրդին միանալուն զուգընթաց Վրաստանը ստորագրել է նշված Եվրոպական խարտիան, սակայն այդպես էլ չի վավերացրել: Այդ իսկ պատճառով «Հանրապետականների» դիմումում նշվել է. «...ընդգծելով լեզվական բազմազանության եւ մշակույթի փոխադարձ հարստացման նշանակությունը եւ հաշվի առնելով, որ տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների պաշտպանությունն ու զարգացումը չպետք է իրականացվեն ի վնաս պաշտոնական լեզվի, եւ այն սովորելու անհրաժեշտությունը, խնդրում ենք վավերացնել Խարտիան»:

Քննարկման մասնակիցներից ոմանք Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու` վերջերս Ջավախքում անջատողականության մասին հայտարարությունների ֆոնին այնքան պատեհ չեն համարել հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու նման առաջարկով հանդես գալը: Որոշ մասնակիցներ էլ կարեւորել են, որ նախորդ իշխանությունների օրոք այս հարցի մասին դժվար էր հրապարակային քննարկում կազմակերպել այն դեպքում, երբ նոր իշխանության պարագայում դա դարձել է հնարավոր:

Նիստի արդյունքում, այդուհանդերձ, շրջանային ժողովի ներկա բոլոր պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել դիմում ներկայացնելու խորհրդարանին:

Մնում է, որ շատ այլ նախկին փորձերի նման այս որոշում-դիմումը հասնի հասցեատերերին ու դառնա վրաց խորհրդարանի քննարկան առարկա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ