RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013



Տեղադրվել է` 2013-03-16 13:59:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1782, Տպվել է` 132, Ուղարկվել է էլ.փոստով` 89

ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Հետեւելով հետընտրական զարգացումներին եւ դրանց ընթացքում կատարված մեկնաբանություններին` հարկ ենք համարում նշել հետեւյալը:

Բարձր ենք գնահատում մեր ժողովրդի ողջամտությունը, որ դարձավ երաշխիքը ընտրությունների խաղաղ եւ քաղաքակիրթ կազմակերպման եւ իրականացման:

Նկատի առնելով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, դիտորդական առաքելությունների զեկույցներն ու գնահատականները, ինչպես նաեւ այլ տեղեկատվական նյութերը` Մայր աթոռ Ս. Էջմիածինը հստակ արտահայտել է իր կեցվածքն ընտրության արդյունքների վերաբերյալ եւ անընդունելի է նկատում, երբ փորձ է արվում այսօր քաղաքական շահարկումների թիրախ դարձնել Ս. Եկեղեցին, Հայոց հայրապետին եւ անգամ ՀՀ նախագահի երդման արարողությանը գործածվող Վեհամոր Ավետարանը:

Մեծի պահոց այս շրջանում մեր ժողովրդի զավակներին հրավիրում ենք աղոթքի եւ կոչ ուղղում առաջնորդվել եղբայրասիրության ու համերաշխության ոգով` զերծ մնալով անհանդուրժողականության եւ ատելության դրսեւորումներից:

Հորդորում ենք նաեւ տիար Րաֆֆի Հովհաննիսյանին` դադարեցնել հացադուլը եւ ընտրել քաղաքական պայքարի առավել կառուցողական միջոցներ: Եկեղեցին չի արդարացնում հացադուլը, քանզի այն աստվածատուր կյանքին սպառնացող գործողություն է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ