RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013



Տեղադրվել է` 2013-03-16 13:59:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1284, Տպվել է` 66, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ՄԱԿ-ՈՒՄ ԿՕԳՏԱԳՈՐԾՎԻ «ՊԱՂԵՍՏԻՆԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Երեքուկես ամիս առաջ ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովում Պաղեստինը ճանաչվեց դիտորդ պետություն: Երեկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը թույլատրել է համապատասխան փոփոխություններ կատարել կազմակերպության փաստաթղթերի մեջ:

Այսուհետեւ ՄԱԿ-ի փաստաթղթերում եւ նիստերի ժամանակ օգտագործվող ցուցանակներում կօգտագործվի State of Palestine բառակապակցությունը:

Բան Կի Մունի խոսքերով, Պաղեստինի կարգավիճակը բարձրացնելու 138 երկրների որոշումը բազմամյա օկուպացման նկատմամբ նրանց անհանդուրժողականության խորացման վկայությունն է:

Նա ընդգծել է, որ իր որոշումը գործում է միայն ՄԱԿ-ի կառույցների աշխատանքի շրջանակներում եւ չի վերաբերում պաղեստինա-իսրայելական բանակցություններին: Բացի դրանից, ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչները չեն կարողանա մասնակցել քվեարկություններին եւ թեկնածություններ առաջադրել պաշտոնների համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ