RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013



ՎՐԱՍՏԱՆ

Տեղադրվել է` 2013-03-16 13:59:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1472, Տպվել է` 74, Ուղարկվել է էլ.փոստով` 63

ԻՎԱՆԻՇՎԻԼԻՆ ՇՐՋԱՆՆԵՐԻՆ ԿՏԱ ԱՅՆՔԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, «ՈՐՔԱՆ ԿԱՐՈՂԱՆԱՆ ՄԱՐՍԵԼ»

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պատրաստակամություն է հայտնել երկրի տարածաշրջաններին տրամադրել այնքան իշխանություն, «որքան կկարողանան մարսել»: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել շրջանային մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Թրենդ գործակալությունը:

Վարչապետը խոստացել է նոր ղեկավարության շրջանային կառավարման ռազմավարության հիման վրա փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ:

Նա ավելացրել է, որ 2013-ին շրջանների զարգացման նպատակով կառավարությունը հատկացնում է 200 մլն լարի (մոտ 120 մլն դոլար): Մասնավորապես կկառուցվեն ճանապարհներ եւ կամուրջներ: Իվանիշվիլին նաեւ խոստացել է շրջաններում արտոնյալ վարկերի հատկացում կազմակերպել փոքր եւ միջակ բիզնեսի ստեղծման համար:

Փետրվարի վերջերին Վրաստանի նոր ղեկավարությունը ներկայացրել էր տեղական ինքնակառավարման բարելավման ծրագիր, որով նախատեսվում է անցնել քաղաքապետների ուղղակի ընտրությունների: Ներկայումս նման ընտրություններ անցկացվում են միայն Թբիլիսիում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ