RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013



Տեղադրվել է` 2013-03-16 13:59:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1608, Տպվել է` 73, Ուղարկվել է էլ.փոստով` 73

«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ԱԶԱՏ ԵՎՐՈՊԱ» ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐԸ ԽԱԽՏՈՒՄ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Հ. Ծ.

Չեխիայի հելսինկյան կոմիտեն (ՉՀԿ) քննադատել է «Ազատություն» եւ «Ազատ Եվրոպա» ռադիոկայանները, նշելով, որ նրանք խախտում են իրենց իսկ դավանած մարդու իրավունքները: «Հայաստանցի Աննա Կարապետյանի եւ Խորվաթիայի բնակչուհի Սնեժանա Պելիվանի դատական գործերը պետք է կարճվեն խաղաղ որոշումներով: Օտարազգի աշխատակիցների հետ կնքված խտրական պայմանագրերը վարկաբեկում են ռադիոկայանների հեղինակությունը եւ անմիջապես պետք է փոփոխության ենթարկվեն», գրել է ՉՀԿ-ի ներկայացուցիչը ռադիոկայանների նախագահի նորընտիր ժամանակավոր պաշտոնակատար Քեյվին Քլոզին:

Երեք զավակների տեր Աննա Կարապետյանի հայցն ընդդեմ այդ ռադիոկայանների գտնվում է Չեխիայի Գերագույն դատարանում, մինչդեռ Պելիվանի հայցը առկախված է մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Երկու կանայք էլ մտադիր են հետագայում դիմել նաեւ Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին:

Ռադիոկայաններիՙ 21 երկրներում 28 լեզուներով հեռասփռվող ծրագրերը ժողովրդավարական գաղափարներ, մարդու իրավունքների հավասար պաշտպանություն, վարչական քմահաճ վերաբերմունքներից պաշտպանվածություն եւ էլի բազմաթիվ իդեալական հասկացություններ են քարոզում, որոնցից զրկված են ռադիոկայանների հարյուրավոր օտարազգի աշխատակիցներ: Նրանց կարող են աշխատանքից ազատել առանց պատճառաբանության, առանց նախօրոք զգուշացնելու եւ առանց համապատասխան փոխհատուցման: Չեխ հնագույն թերթերից «Լիդովե նովինիի» փոխանցմամբՙ «իրավունքներից զուրկ աբորիգեններ» լինելու նրանց կարգավիճակի լավագույն օրինակներն են Կարապետյանն ու Պելիվանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ