RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013



Տեղադրվել է` 2013-03-16 13:59:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1401, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 53

ԿԱՅԱՑԱՎ «ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑԻ ՏՆՕՐԵՆԻ ՄՐՑՈՒՅԹԸ

Մ. Հ.

Երեկ տեղի ունեցավ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը:

Հայտ էին ներկայացրել 11 մարդ` Վահան Դավթյան, Լուսինե Կարապետյան, Վարանցով Բարսեղյան, Ալբերտ Դումիկյան, Հայկազ Կարապետյան, Հրաչյա Հովակիմյան, Գառնիկ Շաբոյան, Վարդան Մամիկոնյան, Պարգեւ Ստեփանյան, Գագիկ Հակոբյան, Արայիկ Կարապետյան:

Յուրաքանչյուրին տրված տոմսում կար ընդամենը տասը հարց, եւ ցավով պետք է նկատենք, որ շատերը անգամ հարցերի 50 տոկոսին չէին կարողանում պատասխանել, կային նաեւ մարդիկ, որոնց բնապահպանության նախարարն էր փորձում խոսքը ճիշտ ձեւակերպել սովորեցնել:

Մասնակիցներից Լուսինե Կարապետյանը հավաքեց 34,1 %, Վարանցով Բարսեղյանը` 75%, Հայկազ Կարապետյանը` 61,2 %, Հրաչյա Հովակիմյանը` 98,1%, Գառնիկ Շաբոյանը` 70,8%, Պարգեւ Ստեփանյանը` 37 %, Գագիկ Հակոբյանը` 69.8%:

Ըստ արդյունքների, Հրաչյա Հովակիմյանը հավաքել էր ամենաշատ միավորները եւ հավանաբար կդառնա «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն, սակայն սպասենք բնապահպանության նախարարության պաշտոնական հայտարարությանը: Ի դեպ, միայն նա կարողացավ անթերի պատասխանել 9 հարցերին, իսկ մեկին` թերի: Հրաչյա Հովակիմյանը բազմաթիվ տարիներ աշխատել է այս բնագավառում:

Վահան Դավթյանն ինքնաբացարկ էր հայտնել, իսկ Ալբերտ Դումիկյանն ու Արայիկ Կարապետյանը չկարողացան մասնակցել մրցույթին հետեւյալ պատճառնելով` Ալբերտ Դումիկյանն ուներ փաստաթղթերի հետ կապված խնդիր, մասնավորապես` ՀՀ քաղաքացի չէր, նաեւՙ ընդամենը մի քանի ամսից թոշակառու էր դառնալու: Իսկ Արայիկ Կարապետյանն ուներ աշխատանքային փորձի հետ կապված խնդիրներ:

Բնապահպան-ակտիվիստները ցանկանում էին «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն տեսնել Ալբերտ Դումիկյանին` ասելով, որ նրա նման մասնագետը եկել է Հայաստան, որպեսզի իր գիտելիքներով զարգացնի եւ պահպանի արգելոցը, ինչպե՞ս նրան չեն տալիս քաղաքացիություն: «Ազգը», ծանոթանալով Ա. Դումիկյանի կենսագրությանը, նկատեց, որ նա «Բուրեինյան» արգելոցում թոշակի անցնելով է եկել Հայաստան եւ նման ցանկություն հայտնել: Սակայն իսկապես որ նա այս բնագավառի մասնագետ է, մի շարք գիտական ձեռնարկների հեղինակ եւ շատ տարիներ աշխատել է այդ ոլորտում:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթի շուրջը շատ խոսակցություններ հնչեցին, մասնավորապեսՙ արդար եւ թափանցիկ անցնելու գործընթացի: Ակտիվիստներն սկզբում պահանջում էին, որ բնապահպանության նախարարությունը հրապարակի թափուր պաշտոնի համար բոլոր դիմողների տվյալները, նախարարությունը հրապարակեց բջջային հեռախոսահամարներն ու կենսագրական տվյալները, ապա եւ ապահովեց պայմաններ, որ լրագրողները եւ բոլոր ցանկացողները հետեւեն մրցույթի ամբողջ գործընթացին:

Սպասենք հետագա զարգացումներին ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ