RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013



Տեղադրվել է` 2013-03-16 13:59:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1997, Տպվել է` 108, Ուղարկվել է էլ.փոստով` 97

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

Գառնու 11-13-րդ դարերի միջնադարյան կամրջի վերականգման վերաբերյալ Հայաստանի մի խումբ քաղաքացիներ, որոնք գտնում են, որ «վերականգնման» հետեւանքով որպես հուշարձան կամուրջը վերացել է, ինչի պատճառները ոչ թափանցիկ գործելաոճը, անփութությունն ու անբավարար վերահսկողությունն էին, մի քանի օր առաջ դիմել էին մշակույթի նախարարություն` պահանջելով հաշվետվություն կամրջի պատմամշակութային տեսքը խաթարելու վերաբերյալ:

Երեկ իրենց հարցերի պատասխանը ստանալու նպատակով նախարարությանը մինչ այդ դիմած քաղաքացիները հավաքվել էին մշակույթի նախարարության դիմաց: Իսկ նախարարության պատասխանը չուշացավ: Վերջինիս տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «Հաշվի առնելով կամրջի հետիոտն օգտագործման եւ խիստ վթարային լինելու հանգամանքըՙ 2006 թվականին կազմվել է կամրջի վերականգնման նախագիծը, որը քննարկվել եւ հավանության է արժանացել ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի նիստում: Նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմել է «Կոտայքնախագիծ» ՍՊԸ-ն, որը հուշարձանների վերականգնման ոլորտում ունի փորձ եւ համալրված է համապատասխան մասնագետներով: Մշակույթի նախարարությունը հուշարձանի վերականգնման եւ ամրակայման աշխատանքները ֆինանսավորելու նպատակով 2011 թվականին ԱՄՆ դեսպանների մշակութային հիմնադրամին է ներկայացրել համապատասխան ծրագիր, որն արժանացել է հավանության:

Այնուհետեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ կնքվել է համագործակցության հուշագիր: Աշխատանքները մեկնարկել են սահմանված ժամկետում. 1-ին փուլում դրանք իրականացվել են պատշաճ մակարդակով: Աշխատանքների կատարման 2-րդ փուլում ի հայտ եկած նոր տվյալների հիման վրա կամրջի նիշերի փոփոխության հետեւանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխելու նաեւ կամրջի եզրապատերի նկարվածքը: Իսկ նախարարության կողմից աշխատանքները կհամարվեն ավարտված շարվածքի արտաքին մակերեւույթի մշակման աշխատանքները սահմանված ժամկետում իրականացվելուց հետո»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ