RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-03-16 13:59:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1866, Տպվել է` 103, Ուղարկվել է էլ.փոստով` 102

«Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՔ ԱՆՈՒՄ ՀԵՇՏԱՑՈՒՄԸ»

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դժգոհում են օրինական գործող տաքսիների ներկայացուցիչները

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը եւ «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Դոստուրյանը երեկ «Հենարան» ակումբում դժգոհություն հայտնեցին տաքսի ծառայությունների ոլորտում կառավարությունում քննարկվող փոփոխությունների կապակցությամբ:

Արմեն Պողոսյանը նշեց, որ ինքը, որպես սպառող, չի ցանկանում փնտրել տեսնել, թե ո՞ր տաքսին է օրինական, որը` ոչ, քանի որ նոր կարգով նախատեսված ինքնակպչուն կտրոնները կամ ստիկերները տեսանելի չեն: Նա բերեց արտերկրի օրինակը, որտեղ տաքսիներն ամբողջությամբ այլ գուjն ունեն: Կառավարության առաջարկով, դեղին համարների փոխարեն, տաքսի ծառայություն մատուցելու համար պահանջվելու են միայն վերոնշյալ կպչուն կտրոնները: Դրա նպատակն է ազատել տաքսու վարորդներին 17 հազար դրամ կազմող ծախսերից: Սակայն, Արմեն Պողոսյանի կարծիքով, կարելի է պահպանել դեղին համարանիշները, դրա համար պետտուրքն ու վճարները 17 հազար դրամից իջեցնելով 3,5 հազար դրամի:

Տաքսու վարորդների ամենօրյա առողջական զննում եւ տաքսիների ամենօրյա տեխզննում անցնելու պահանջը հանելը նույնպես Սպառողների միության նախագահը ճիշտ չի համարում: Ընդունելով, որ այս պահանջներն իրականում չեն գործում, նա առաջարկում է պահպանել առողջական զննում անցնելը, պարզապես ամեն օրվա փոխարեն դարձնելով ամսական 2 անգամ: Արմեն Պողոսյանի տեղեկացմամբՙ ամենօրյա առողջական զննման պահանջը հանելուն դեմ է նաեւ առողջապահության նախարարությունը: Ինչ վերաբերում է տեխզննմանը, ապա դա էլ պետք է պարբերաբար արվի, քանի որ առողջության եւ կյանքի անվտանգության խնդիր կա դրված:

Գեւորգ Դոստուրյանը դժգոհ է, որ դեղին համարանիշներով տաքսի վարորդները, գործելով օրինական դաշտում, ավելի մեծ ծախսեր են կատարում եւ պետական վճարներ վճարում, ի տարբերություն սպիտակ համարներով գործողների, որոնք կազմում են տաքսի ծառայություն մատուցողների մոտ 30 տոկոսը: «Ո՞նց հավատանք, որ կպչուն կտրոններով այդ հարցը կկարգավորվի», նման հարցադրում արեց Գեւորգ Դոստուրյանը, ավելացնելով, որ տաքսիների ավելի քան 70 տոկոսը, այսինքնՙ օրինական աշխատողները, արդեն անցել է այդ դժվարությունները, կատարել պահանջվող ծախսերը: «Հիմա ո՞ւմ համար ենք անում հեշտացումը», շարունակեց իր հարցադրումները «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության նախագահը: «Մինչեւ հիմա էլ օրինական աշխատողները մղկտում ենՙ ասելով, թե ինչի՞ համար մենք պետք է հարկեր վճարենք, իսկ նրանք` չէ», ասաց Գեւորգ Դոստուրյանը: Նա նշեց, որ այդ իրավիճակի մեղավորը պետությունն է, որ ուժեղ վերահսկողություն չի իրականացրել եւ բոլոր տաքսիներին չի բերել օրինական դաշտ:

Օրինական դաշտում գործող տաքսիների վարորդները վճարում են ամսական մոտ 15 հազար դրամ հարկեր, ավելացրածՙ տարեկան 25 հազար դրամ կազմող լիցենզիայի գումարը, մինչդեռ սպիտակ համարներով գործող տաքսիները այդ ամենից ազատ են: Փաստորեն, ստեղծվել է անհավասար մրցակցային դաշտ` հօգուտ ապօրինի գործող տաքսիների: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները ինչպես կփոխեն այս իրավիճակը, պարզ չէ: Եթե առաջարկի նպատակը տաքսի ծառայությունների մատուցումը հեշտացնելն է, ապա անհասկանալի է, թե ինչո՞ւ է դա արվում այն ժամանակ, երբ տաքսիների մեծ մասն արդեն գործում է օրինական դաշտում: Պարզապես հարկ է մյուս մասին եւս ընդգրկել օրինական դաշտում: Այսինքն, ուղղել այն թերացումը, որ պետությունը թույլ է տվել անցած 5 տարիների ընթացքումՙ նվազեցնելով դեղին համարների տրամադրման համար գանձվող վճարները, ինչն առաջարկում է Սպառողների միության նախագահը:

Նորից տաքսիների խաբող հաշվիչների մասին

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մեր հետեւյալ հարցն ուղղեցինք. «Որպես սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպության ղեկավար, ինչո՞ւ չեք բարձրացնում տաքսիների հաշվիչների հարցը, երբ նույն ճանապարհի համար տարբեր հաշվիչներ տարբեր գումար են ցույց տալիս»: Արմեն Պողոսյանն ասաց, որ գոյություն ունի ստանդարտների ազգային ինստիտուտ, որտեղ հաշվիչները պետք է անցնեն ստուգաչափում, կնքվեն եւ այլեւս միջամտություն չլինի: Սպառողների միության նախագահը նշեց, որ այդուհանդերձ, լինում են միջամտություններ, որոնք արագացնում են հաշվիչի ցուցմունքը: Նա խոստացավ կրկին բարձրացնել հաշվիչների ցուցմունքների միջամտությունը անհնար դարձնելու հարցը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ