RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013



Տեղադրվել է` 2013-03-16 13:59:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1260, Տպվել է` 65, Ուղարկվել է էլ.փոստով` 53

«ՀՈՆԴԱ ՄՈՏՈՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ինչպես տեղեկացանք Grand Motors ընկերության մամուլի ծառայությունից, մարտի 18-ին, Թբիլիսյան խճուղի 1/2 հասցեում տեղի կունենա Հայաստանում համաշխարհային ավտոմոբիլային արտադրության առաջատարներից «Հոնդա Մոտոր» ընկերության պաշտոնական ներկայացուցչության բացման արարողությունը: Բացմանը ներկա կլինեն Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Հոնդա Մոտոր»-ի Եվրոպայի նախագահ Մանաբու Նիշիմայեն:

Հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ դեռեւս 2012-ին «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող «Գրանդ Մոտորս» եւ ճապոնական «Հոնդա Մոտոր» ընկերությունների միջեւ ստորագրվեց համաձայնագիր Հայաստանում «Հոնդա Մոտորի» ներկայացուցչություն բացելու մասին: Հոնդա ավտոմեքենաների վաճառքի սրահը եւ տեխնիկական սպասարկման կենտրոնը զբաղեցնում են 7 հազար քմ տարածք: Ընկերությունն ապահովում է ավելի քան 60 աշխատատեղ: «Գրանդ Հոլդինգի» կողմից կատարվել է 7 միլիոն դոլարի ներդրում: Հայաստանում «Գրանդ Մոտորսը» մատուցում է հետեւյալ ծառայությունները.

1. ավտոմեքենաների վաճառք,

2. երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկում,

3. օրիգինալ յուղերի եւ քսահեղուկների վաճառք,

4. օրիգինալ պահեստամասերի վաճառք:

Հայաստանում «Գրանդ Մոտորսը» ներկայացնում է Honda մակնիշի Accord, Civic, Jazz, CR-V, Pilot մոդելները:

«Հոնդա Մոտորը» աշխարհի խոշորագույն ավտոարտադրողներից է: Հիմնադրվել է 1948 թվականին: 2012-ին ընկերությունն արտադրել է 4 մլն 110 հազար 857 ավտոմեքենա: Տարեկան շրջանառությունը 2012-ին կազմել է 80 միլիարդ 705 միլիոն դոլար: Ընկերությունում աշխատում է 144 հազար 785 մարդ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ