RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013



Տեղադրվել է` 2013-03-16 13:59:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1529, Տպվել է` 65, Ուղարկվել է էլ.փոստով` 64

ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՉԿԱՅԱՑԱԾ «ՀԱՐՍՆԱՑՈՒՆ»

Արգենտինայի 77-ամյա բնակչուհի Ամալյա Դամոնտեն պնդում է, թե Խորխե Մարիո Բերգոլիոն հոգեւորական եւ իր վերջո Հռոմի պապ է դարձել միայն այն պատճառով, որ վաղ պատանեկության տարիներին ինքը մերժել էր նրա ամուսնության առաջարկը: Այդ մասին հաղորդում է The Mirror կայքէջը:

Տարեց տիկնոջ խոսքերով, մանուկ հասակում ինքը եւ Խորխեն շատ ժամանակ են անցկացրել միասին, քանի որ իրենց ընտանիքներն ապրում էին հարեւան տներում: 1948 կամ 1949 թվականին, երբ Խորխեն 12 տարեկան էր, նա Ամալիային գրել էր երկտող, որով խնդրել էր դառնալ իր կինը:

«Եթե ինձ մերժես, կդառնամ հոգեւորական, գրել էր նա: Եվ, ի բարեբախտություն նրա, ես ասացիՙ ոչ», վերհիշում է Ամալյա Դամոնտեն:

Նրա խոսքերով, իր ծնողներին դուր չէին գալիս Խորխեի վաղաժամ ամուսնության ծրագրերը, իսկ նրա ապագան թվում էր խիստ կասկածելի: Հեռուստաէկրանին տեսնելով Վատիկանում ընտրված նոր պապինՙ Ամալյան զարմանքից քարացել էր: «Ես չէի կարողանում հավատալ, որ Խորխեն դարձել է պապ:» Նա լավ մարդ է, մեծացել է հասարակ բանվորական ընտանիքում: Հուսով եմՙ նա կկարողանա իրագործել իր բոլոր մտահղացումները», ասել է Դամոնտեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ