RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013



Տեղադրվել է` 2013-03-16 13:59:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1532, Տպվել է` 77, Ուղարկվել է էլ.փոստով` 63

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՖԻԼՄԵՐ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

«Մարդասպանների ընտանիքը» ֆիլմի ցուցադրությամբ Մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկեց Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը:

Այդ առթիվ բուհում հյուրընկալվել էր Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, դեսպանատան բարձրաստիճան աշխատակիցներ:

Հյուրերին ողջունեց բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Վերջինս կարեւորեց Մանկավարժականում փառատոնի մեկնարկըՙ նշելով, որ բուհում պատրաստվում են ոչ միայն մանկավարժներ, այլեւ հեռուստատեսության, ռադիոյի, կինոյի եւ այլ բնագավառի մասնագետներ: Ռեկտորն ընդգծեց նաեւ, որ բուհում մեծ ուշադրություն է դարձվում օտար լեզուներիՙ հատկապես անգլերենի մասնագետներ պատրաստելուն, որը շրջանավարտներին հնարավորություն կտա առավել հեշտությամբ ընդգրկվել եվրոպական ակադեմիաներում:

Ռուբեն Միրզախանյանը Ջոնաթան Էյվսին շնորհեց Մանկավարժական համալսարանի 90-ամյակը խորհրդանշող հոբելյանական մեդալ:

Մեծ Բրիտանիայի դեսպանը մեծ պատիվ համարեց մեդալին արժանանալըՙ նշելով. «Մենք բարձր ենք գնահատում, որ Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը իր ցանկությունն է հայտնել բրիտանական ֆիլմեր ցուցադրել բուհում»:

Դեսպանի կարծիքով, այս ցուցադրությունը կամրապնդի երկու երկրների միջեւ մշակութային կապըՙ դառնալով առավել ամուր համագործակցության սկիզբ:

Հայաստանում պաշտոնավարելու ընթացքում Ջոնաթան Էյվսը նկատել էՙ կան բազմաթիվ տաղանդավոր երիտասարդներ, որոնք, տեսնելով այս ֆիլմերը, նոր կապեր կհաստատեն բրիտանացի մասնագետների հետ եւ կկարողանան մինչեւ վերջ օգտագործել իրենց ներուժը:

Նշենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան 2013 թվականը հռչակել է Միջազգային ջրային համագործակցության տարի: Բրիտանական ֆիլմերի փառատոնը միացել է այս նախաձեռնությանըՙ բրիտանական ֆիլմերի կինոդիտումներ կազմակերպելով նախ մարզերում, ապա նաեւ զորամասերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ