RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-03-16 13:59:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1995, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 78

ՄԱԴՈՆՆԱՆՙ ՇԵՐԻ ԿԵՐՊԱՐՈՎ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Նկարիչ Չարլզ Կարո Թագուշյանը 89 տարեկան է, բայց «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի մարտի 2-ի համարի փոխանցմամբ, չափազանց ակտիվ է ու լի ստեղծագործական ավյունով եւ նորարար մտածողությամբ: Նրա վերջին կտավներից մեկը վերնագրված է «Մադոննան» եւ մանուկ Հիսուսը», որտեղ Աստվածածնի կերպարը ներկայացված է հայտնի երգչուհի եւ դերասանուհի Շերի դիմագծերով:

«Երբ առաջին անգամ Շերի նկարը տեսա մի ամսաթերթի շապիկին, զգացի որ նմանություն կա նրա եւ Մադոննայի դիմագծերում: Ի վերջո ո՞վ կարող էճշգրիտ նկարագրել իրական Մադոննայի դիմագծերը», բացատրել է նա հարցուփորձ անողներին:

Թագուշյանը լավատես է եւ գեղեցիկ նրբերանգներ է տեսնում գրեթե ամեն ինչում: Նույնիսկ ամենատխուր իրադարձությունները իր կտավներում դրական լիցքեր են հաղորդում շնորհիվ իր ուրույն վրձնահատվածներին:

Շերի դիմագծերով Մադոննայի կտավը արվեստագետը նվիրել է այն հիվանդանոցին, որտեղ չորս տարի առաջ իրեն բուժել են աջ քներակային արտերիայի 85 տոկոսանոց խցանումից:

Թագուշյանը սկսել է նկարել տասը տարեկանից: Կտավներից բացի, նկարում է նաեւ ապակու վրա եւ քանդակում: Չորս երեխաներից ամենամեծն է եղել: Հայրն եւ հորեղբայրը Եղեռնից մազապուրծների թվում են եղել: Պապը սպանվել է թուրք զինվորի կողմից, իսկ տատը մահացել է Դեր-Զորի ճանապարհին: Նյու Յորքում բնակություն հաստատելուց հետո հաճախել է Մանհեթենի ավիա-առեւտրային ավագ դպրոցը, որտեղ սովորել է ինքնաթիռներ վերանորոգել:

Համաշխարհային երկրորդ պատերազմի օրերին ծառայել է «B-24 Liberator» տիպի ինքնաթիռների վրա որպես հրետաձիգ:

Զորացրվելուց հետո «Պրատ» ինստիտուտում հետեւել է արվեստի եւ դիզայնի դասընթացներին, որից հետո ուսումը շարունակել Գլենդեյլի արվեստի համայնքային քոլեջում: 1982-ին կնոջՙ Լուիզի հետ տեղափոխվել է Արիզոնա: Ունի երեք զավակ. Ջեֆրին, որ ուդ է նվագում, Ռոբերտը, որ կլարինետ է նվագում, եւ Սյուզանը, որ դաշնակահարուհի է: Երկու թոռներն էլ կիթառ են պատրաստում:

«Մոտ 90 տարի ապրելն անգամ մեծագույն նվաճում է», պնդում է նա:

Երկար եւ բեղմնավոր տարիներ մաղթենք մեզ համար նոր բացահայտված ամերիկահայ այս նկարչին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ