RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013



Տեղադրվել է` 2013-03-16 13:59:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1283, Տպվել է` 64, Ուղարկվել է էլ.փոստով` 62

ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՑՈՒՑԱԴՐՎԵԼ Է «ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՕՁՈՒՆ» ՖԻԼՄԱՇԱՐԸ

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Նյու-Յորքի Արվեստի եւ մշակութի համալսարանի դահլիճում տեղի է ունեցել վերջերս «Ազգային կինո» մրցանակին արժանացած «Չբացահայտված Օձուն» ֆիլմաշարի ցուցադրությունը:

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեծագույն մարգարիտներից մեկիՙ Օձունի վանքի մասին ֆիլմաշարի դիտմանն էին մասնակցում պատվավոր հյուրեր, հայկական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԱՄՆ Արեւելյան ափի տարբեր համալսարաններում սովորող հայ երիտասարդներ: Տեսաուղերձի միջոցով իր օրհնությունը հանդիսատեսին փոխանցեց Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը:

Ցուցադրության մասնակիցները բարձր գնահատեցին ֆիլմաշարի գեղարվեստական արժեքը, ինչպես նաեւ ողջունեցին ռուսաստանաբնակ, ծնունդով օձնեցի գործարար Մ. Ձավարյանի նախաձեռնությամբ եւ ֆինանսական աջակցությամբ իրականացվող Օձունի վանքի (VIդ.) վերականգնման ծրագիրը, որին միացել են տասնյակ բարերարներ:

Ֆիլմաշարը առաջիկա շաբաթների ընթացքում կցուցադրվի նաեւ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսի դահլիճներից մեկումՙ «Հայրենիք» հայրենակցական խորհրդի աջակցությամբ:

Ֆիլմաշարի մասերից մեկը կարելի է դիտել հետեւյալ հղումով. http://www.youtube.com/watch?v=LeC66ajPU8

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ