RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-03-16 13:59:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2306, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 93

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը սկսում է նախապատրաստությունը 2015-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին: Ինչպես հայտնի է, մեր ընտրանին ընդգրկված է ընտրական 10-րդ խմբում, որտեղ մրցելու է Ֆրանսիայի, Բելառուսի, Իսլանդիայի եւ Ղազախստանի հավաքականների հետ: Առաջին հանդիպումը մեր ֆուտբոլիստները կանցկացնեն հունիսի 6-ինՙ Երեւանում հյուրընկալելով Իսլանդիայի հավաքականին:

Երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը մարտի 18-21-ը կայանալիք ուսումնամարզական առաջին հավաքին հրավիրել է 25 ֆուտբոլիստի: Քանի որ երիտասարդական հավաքականում կարող են հանդես գալ մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստներ, ուստի ընտրական նախորդ մրցաշարի համեմատ կազմում զգալի են փոփոխությունները: Փաստորեն Ռաֆայել Նազարյանին հարկ կլինի նոր հավաքական ձեւավորել:

Հավաքի հրավիրված ֆուտբոլիստների մեծամասնությունը Հայաստանի ակումբներում են հանդես գալիս: Նրանցից 10-ը ներկայացնում են «Փյունիկը»: Հրավիրվել են նաեւ 3 լեգեոնականներ: Եթե Մոսկվայի սպարտակցի Աղվան Պապիկյանն արդեն հանդես է եկել երիտասարդական հավաքականում, ապա «Անժիի» երիտասարդական կազմում հանդես եկող Յուրի Ուդունյանն ու գերմանական «Հանզայի» ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանն առաջին անգամ են հրավիրվում հավաքական:

Մարտի 18-ին եւ 19-ին երիտասարդական հավաքականն Ավանի ակադեմիայի խաղադաշտում 2-ական մարզում կանցկացնի: Եվս մեկ պարապմունք կանցկացվի մարտի 20-ին: Ուսումնամարզական հավաքը կեզրափակվի մարտի 21-ին «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականի հետ ընկերական մրցախաղով:

Ահա թե ովքեր են հրավիրվել երիտասարդական հավաքական:

Դարպասապահներՙ Գոռ Մանուկյան («Փյունիկ»), Արսեն Բեգլարյան («Գանձասար»), Արթուր Թորոյան («Բանանց»), պաշտպաններՙ Վասպուրակ Մինասյան («Փյունիկ»), Արման Հովհաննիսյան («Փյունիկ»), Յուրի Ուդունյան («Անժի», Ռուսաստան), Տարոն Ոսկանյան («Փյունիկ»), Եղիշե Վարդանյան («Իմպուլս»), Գրիգոր Հովհաննիսյան («Փյունիկ»), Ալեն Համբարձումյան («Գանձասար»), Դավիթ Զաքարյան («Փյունիկ»), կիսապաշտպաններՙ Աղվան Պապիկյան («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Վահե Միրաքյան («Իմպուլս»), Նարեկ Գյոզալյան («Բանանց»), Նաիրի Մինասյան («Բանանց»), Գագիկ Պողոսյան («Փյունիկ»), Կարեն Հարությունյան («Բանանց»), Անդրանիկ Քոչարյան («Բանանց»), Վահագն Այվազյան («Իմպուլս»), Սարգիս Շահինյան («Միկա»), Աշոտ Սարդարյան («Փյունիկ»), Վարդան Բակալյան («Փյունիկ»), հարձակվողներՙ Սարգիս Բալոյան («Փյունիկ»), Դավիթ Հակոբյան («Շիրակ»), Սարգիս Ադամյան («Հանզա», Ռոստոկ, Գերմանիա):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ