RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
2020-10-01 13:52:22Ազգային անվտանգության ծառայությունում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք. (տեսանյութ)
2020-10-01 12:15:25Եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար
#038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013



Տեղադրվել է` 2013-03-18 23:55:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2154, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 91

ԲՐԻՏԱՆԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ. ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆԻՆ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտ» (The International Institute for Strategic Studies, IISS) բրիտանական կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ավելի քան 160 երկրների ռազմական եւ պաշտպանական ներուժի մասին «The Military Balance 2013» ամենամյա զեկույցը: Զեկույցում բրիտանացի փորձագետները գնահատել են Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական ներուժը:

Փորձագետները նախ ուշադրություն են հրավիրում այն փաստին, որ երկու երկրներն էլ զգալի ֆինանսական միջոցներ են տրամադրում ռազմական ոլորտին: «Եթե Հայաստանը տարեկան ծախսում է 400 մլն դոլար, ապա Ադրբեջանի ռազմական ծախսերը գնահատվում են 1 մլրդ 770 մլն դոլար, որը 2011 թ. համեմատ ավելացել է 90 մլն դոլարով»: Փորձագետները համեմատել են երկու երկրների բանակների մարտունակության մակարդակը: «Հայաստանի զինված ուժերը բավական արհեստավարժ են եւ հստակ պատկերացնում են իրենց առջեւ դրված նպատակներն ու խնդիրները: Դրան զուգահեռՙ Հայաստանի զինված ուժերում անշեղորեն աճում է պրոֆեսիոնալ զինվորականների թիվը, որոնք ծառայում են պայմանագրային հիմունքներով, չնայած ժամկետային զինակոչը պահպանվում է: Թեեւ Հայաստանի որդեգրած ռազմական հայեցակարգն ընդհանուր առմամբ ռուսական լուրջ ազդեցություն է կրում, այնուհանդերձ, արտերկրում իրականացվող գործողությունների, մասնավորաբար, Աֆղանստանում տեղակայված միջազգային կոալիցիայի կազմում ծառայության շնորհիվ, հայ զինծառայողները հնարավորություն ունեն դասեր առնելու Պուլ-Ի-Խումրիի ռազմակայանում ծառայող ՆԱՏՕ-ի իրենց ծառայակիցներից»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա, փորձագետների գնահատմամբ, որեւէ կապ չկա Բաքվի կողմից ռազմական ծախսերի ավելացման եւ պատերազմի հնարավոր վերսկսման միջեւ: Զեկույցի հեղինակների գնահատմամբՙ թեպետ ադրբեջանական բանակը լուրջ գնումներ է կատարում, սակայն չի կարողանում օդում միանշանակ առավելության հասնել, ինչը կարող է լուրջ ռիսկեր ստեղծել Լեռնային Ղարաբաղում հնարավոր գործողության դեպքում: Նավթային եկամուտները հնարավորություն տվեցին Ադրբեջանին նոր զինատեսակներ գնելու, այդ թվումՙ C-300 տեսակի հակաօդային պաշտպանության համակարգեր: Չնայած դրան, դեռ հստակ չէ, թե մարտունակության առումով ի՞նչ է շահում Ադրբեջանն այդ գնումներով: Զինված ուժերի համալրման հիմքը Ադրբեջանում շարունակում է մնալ զորակոչը, ընդհանուր պատրաստվածության մակարդակն էլ տատանվում է կախված կոնկրետ զորամասից»:

Անդրադառնալով թերություններինՙ բրիտանացի վերլուծաբաններն առանձնացում են ավիացիոն ստորաբաժանումների թուլությունը: «Հայաստանի ռազմաօդային ուժերի գլխավոր խնդիրը սպասարկմանը եւ ընդհանուր արդյունավետությանն է առնչվում: Սա է պատճառը, որ Հայաստանի օդային տարածքի պաշտպանությունն իրականացնում է Ռուսաստանըՙ Հայաստանից վարձակալված ավիաբազայի միջոցով»: Հեղինակները շեշտում են, որ հայկական բանակում բարեփոխումները նպատակ ունեն ավելացնելու պայմանագրային ծառայողների թիվը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական ճակատային գծում առկա իրադրությանըՙ բրիտանացի փորձագետները նշում են, որ նախորդ տարի 2 անգամՙ գարնանն ու ամռան սկզբին, իրավիճակը շփման գծում լարվել էր, սակայն դա չի հանգեցրել լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ