RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
2020-10-17 16:50:17Սուտ է. ՀՀ-ը մաքսանենգ ճանապարհով քաղաքացիական ինքնաթիռներով զինամթերք չի տեղափոխել
2020-10-17 09:58:11Ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածել են ՀՀ տարածքին
#038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013



Տեղադրվել է` 2013-03-18 23:55:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1543, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 61

ՐԱՖՖԻՆ ԽԱՉ Է ՔԱՇԵԼ

Երեկ, մարտի 18-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընտրյալ մի խումբ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է նախագահական ընտրություններից հետո իր եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման մանրամասներըՙ նախօրոք նշելով, որ թե՛ «Ժառանգության» առաջնորդը եւ թե՛ այն մարդիկ, որոնք ներկա չէին հանդիպմանը, այն ներկայացնում էին խեղաթյուրված, հաղորդում է Aravot.am-ը:

Ըստ Սերժ Սարգսյանի, լրագրողների դուրս գալուց հետո ինքը հարցրել էՙ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ հաղթել է ընտրություններում եւ ստացել է բացասական պատասխան: Բայց, նախագահի թեկնածուն, Սերժ Սարգսյանի խոսքով, ավելացրել է, որ իրՙ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմակիցները վստահ են, որ չի հաղթել նաեւ գործող նախագահը:

«Ժառանգության» առաջնորդն իր վրդովմունքն է հայտնել, որ Սերժ Սարգսյանը շամպայնի բաժակը ձեռքին տոնում էր իր հաղթանակըՙ դեռեւս ընտրությունների պաշտոնական արդյունքները չամփոփած, ինչին գործող նախագահը պատասխանել է, որ առանց շամպայնի շնորհակալություն է հայտնել իր թիմին, երբ ԿԸՀ-ն հայտարարել էր բոլոր տեղամասերից ստացած ոչ պաշտոնական արդյունքները:

Դրանից հետո երկու գործիչները քննարկել են ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը: Ի դեպ, Սերժ Սարգսյանն ասել է, որ չի այցելի Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին:

Նույն ասուլիսում Սերժ Սարգսյանը պատմել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպման ընթացքում պայմանավորվել էին միմյանց ներկայացնել գրավոր առաջարկներ: Aravot.am-ի փոխանցմամբՙ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն այդպես էլ չի ներկայացրել առաջարկներ: Իսկ իր ուղարկած գրավոր առաջարկները, որտեղ խոսքը սահմանադրական հանձնաժողովի եւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին էրՙ հետ է ստացելՙ վրան խաչ քաշած:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ