RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
2020-10-24 18:48:22Ադրբեջանցիները հայկական համազգեստով են կռվում. դեպքեր են գրանցվել
2020-10-20 14:48:57ԵԽ հույն պատգամավորը կոչ է արել վիզային սահմանափակումներ մտցնել ադրբեջանցիների համար եւ վիզաների չեղարկում՝ հայերի համար
2020-10-18 11:53:59Ադրբեջանցիները հայ երիտասարդին ներկայացնում են որպես վարձկան
2020-10-17 20:20:41“Որտեղից Հայաստանին այսքան զենք” Ալիև
#038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013



Տեղադրվել է` 2013-03-18 23:55:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2520, Տպվել է` 95, Ուղարկվել է էլ.փոստով` 96

ՄԱԿ-Ը ԸՆԴՈՒՆԵԼ Է ԿԱՆԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀՌՉԱԿԱԳԻՐ

ՄԱԿ-ի անդամ երկրները, այդ թվումՙ պահպանողական կաթոլիկ եւ մահմեդական պետությունները, շաբաթ օրը ի վերջո համաձայնեցրել են այն հռչակագրի ձեւակերպումները, որը կոչված է կանանց պաշտպանելու բռնություններից: Այդ մասին հաղորդում է Ասոշիեյթեդ պրես գործակալությունը:

Ընդունված փաստաթուղթը բոլոր երկրներին կոչ է անում սեփական ավանդույթները, սովորությունները եւ կրոնական սկզբունքները չվկայակոչել կանանց հանդեպ բռնությունն արդարացնելու համար: Հռչակագիրը հաստատում է սեռերի իրավահավասարության սկզբունքը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ է անում դպրոցներում զբաղվել երեխաների սեռական դաստիարակությամբ, ստեղծել բռնության զոհերին արտակարգ օգնություն հատկացնելու համակարգ եւ ավելի խիստ պատիժներ սահմանել սեռային նախապաշարմունքների հողի վրա կատարվող սպանությունների համար: Ըստ որում, փաստաթղթի վերջնական տարբերակից հանված են սեռական կողմնորոշմանը վերաբերող դրույթները:

17-էջանոց նախագծի ընդունմանը նախորդել էին երկշաբաթյա բուռն քննարկումներ: Ի վերջո փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները դրեցին կազմակերպության անդամ բոլոր 193 պետությունների ներկայացուցիչները:

ՄԱԿ-ի Կանանց գործերի հանձնախմբի ղեկավար Միշել Բաչելետը հռչակագրի նախագծի ընդունումն անվանում է պատմական իրադարձություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ