RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
2020-10-01 13:52:22Ազգային անվտանգության ծառայությունում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք. (տեսանյութ)
2020-10-01 12:15:25Եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար
#038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013



Տեղադրվել է` 2013-03-18 23:55:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2044, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 82

«ԻՐԱՑՄԱՆ ՎԱՅԵԼՔ», «ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԱՅԵԼՔ», «ԳՆԵԼՈՒ ՎԱՅԵԼՔ»

Հ. Ա.

«Հոնդա Մոտորը» Հայաստանում է

Ճապոնացի Մանաբու Նիշիմայեն առաջին անգամ է Հայաստանում, իր իսկ խոսքերովՙ նա հիացած է մեր երկրի պատմամշակութային հուշարձաններով, գեղեցիկ լանդշտաֆտով եւ կենսախինդ, բարի ու խելացի մարդկանցով: Պրն Նիշիմայեն աշխարհի խոշորագույններիցՙ «Հոնդա Մոտոր» ավտոարտադրող ընկերության «Հոնդա Մոտոր Եվրոպայի» նախագահն է: 2012-ի արդյունքներով բրիտանական ավտոապահովագրողները հենց «Հոնդա Մոտորի» արտադրության մեքենաներն են ճանաչել ամենահուսալիները:

Երեկ մայրաքաղաքի Թբիլիսյան խճուղիում տեղի ունեցավ Հայաստանում «Հոնդա Մոտոր» ընկերության պաշտոնական ներկայացուցչության բացման արարողությունը: Դեռեւս 2012-ին «Գրանդ Հոլդինիգի» մաս կազմող «Գրանդ Մոտորի» ու «Հոնդա Մոտորի» միջեւ ստորագրվել էր համաձայնագիրՙ Հայաստանում «Հոնդա Մոտորի» ներկայացուցչություն բացելու մասին:

Այժմ 7 հազար քմ տարածք զբաղեցնող «Գրանդ Մոտորը» ապահովում է 60 աշխատատեղ, ընկերությունում 7 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել «Գրանդ Հոլդինգը»: «Գրանդ Մոտոր» ընկերության տնօրենն է Արա Նռանյանը: «Դուք գիտեք, թե որքան բծախնդրորեն է ընտրում իր գործընկերներին «Հոնդա Մոտոր» ընկերությունը,- բացման արարողության ժամանակ ասաց Արա Նռանյանը,- բանակցությունները երկար տեւեցին, եւ մենք շատ ուրախ ենք, որ այսօր Հայաստանի գնորդին կարող ենք առաջարկել ամենաբարձր մակարդակի մեքենաՙ հենց մեր կենտրոնից»:

Նռանյանը հավելեց, որ սեպտեմբերից իրենք կներմուծեն ծրագիր, որով հին «Հոնդա» մակնիշի մեքենաների սեփականատերերը կարող ենք իրենց մեքենաները փոխանակել նոր «Հոնդա» մակնիշի մեքենաներով: «Մենք աշխատում ենք մի շարք բանկերի հետ նաեւ, ուզում եմ հատուկ ընդգծել, որ Հայաստանում «Հոնդան» կլինի շատ ավելի էժան, քան կարող է լինել», ասաց Նռանյանը:

Իր հերթին Մանաբու Նիշիմայեն նշեց. «Անցյալ տարի մենք վաճառել ենք 4 մլն մեքենա, 2017-ին նախատեսում ենք վաճառել 6 մլն մեքենա, ու մենք ուշադրություն ենք դարձնում զարգացող երկրների նոր շուկաներին: Իհարկե, Հայաստանի շուկան փոքր է, բայց մենք ակնկալում ենք, որ կաճի: Մենք երկար էինք փնտրում գործընկեր-դիստրիբյուտորի եւ մենք գտանք «Գրանդ-Մոտորին». ինչպես եւ «Հոնդան», այնպես էլ «Գրանդ Մոտորը» շատ կարեւորում են գնորդին բավարարելու գործընթացը: Մենք այս առումով նույն գործելակերպն ու փիլիսոփայությունն ունենք»: Առհասարակ, պրն Նիշիմայեն ընդգծեց «Հոնդա Մոտորի» փիլիսոփայությունը. «Իրացման վայելք, գնելու վայելք, ստեղծելու վայելք». «Հուսով եմ, որ հայ գնորդները կգնահատեն մեր մեքենաները վարելու հաճույքն, ինչպես նաեւ վառելիքի խնայողությունը», ասաց պրն Նիշիմայեն:

Այս պահին Հայաստանում «Գրանդ Մոտորը» ներկայացնում է «Հոնդա Մոտորի» Accord, Civic, Jazz, CR-V, Pilot մոդելները: Բացի ավտոմեքենաների վաճառքից, ներկայացնում է նաեւ հետեւյալ ծառայություններըՙ երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկում, օրիգինալ յուղերի եւ քսահեղուկների վաճառք, օրիգինալ պահեստամասերի վաճառք:

Նոր ավտոսրահի բացման արարոությանը ներկա էին նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Վարդանյան ընտանիքի անդամները, ԱԺ պատգամավորներ, այլ պաշտոնատար անձինք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ