RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
2020-10-01 13:52:22Ազգային անվտանգության ծառայությունում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք. (տեսանյութ)
2020-10-01 12:15:25Եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար
#038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013



Տեղադրվել է` 2013-03-18 23:55:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1303, Տպվել է` 51, Ուղարկվել է էլ.փոստով` 66

ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ԹՇՆԱՄԱՆՔՈՎ ՉԵՆ ՎՃԱՐԻ

Վ. Ա.

Երեկ Բաքվում էին Վրաստանի ԱԳ եւ պաշտպանության նախարարները: Մայա Փանջիկիձեն եւ Գեորգի Ալասանիան իրենց ներկայությամբ պատվել եւ միջազգային կարգավիճակ են տվել Իլհամ Ալիեւի բեմադրած ներկայացմանը, որի անունը «Հակաահաբեկչական պայքարի հեռանկարները» խորհրդաժողով էր: Վրաստանի ԱԳ նախարարը ելույթ է ունեցել եւ խոսել տարածքների մասին, «որոնք դառնում են միջազգային հանցագործների խարսխակայան»: Ակնարկն, ինչպես տեսնում ենք, թափանցիկ է: Միայն թե ի՞նչ ասես ԱՄՆ պետդեպին, որ իր տարեկան զեկույցում Ադրբեջանն է համարել թմրանյութերի տարանցման ճանապարհ: Ի՞նչ ասես Իսրայելի կառավարությանը, որ քաղաքացիներին հորդորում է չայցելել Ադրբեջան, իսկ այնտեղ գտնվողներին` անհապաղ վերադառնալ:

Հայտնի է դարձել, որ կայացել է Ալասանիա-Աբիեւ հանդիպումը: Իսկ նույն օրն ադրբեջանական մամուլին պատվել է նախկին պետնախարար Գեորգի Խաինդրավան, որը Միխեիլ Սաակաշվիլիի առաջին ժամկետով պաշտոնավարման տարիներին կառավարությունում զբաղվել է վրաց-աբխազական եւ վրաց-հարավօսական հակամարտությունների կարգավորման հարցերով, սակայն` առանց որեւէ առաջընթացի: Խաինդրավան պաշտոնից հեռացել է 2006-ին, եղել է ընդդիմության առաջատար դեմքերից մեկը: Այսօր, ըստ երեւույթին, նա Վրաստանի նոր կառավարության ջատագովներից մեկն է: Իհարկե` Բիձինա Իվանիշվիլիից չպահանջված:

Բայց դա ի՞նչ նշանակություն ունի: Բատոնո Գեորգին կարող է բավարարվել «հասարակական հիմունքներով» Բաքվում Վրաստանի շահերի պաշտպանությամբ: Անշուշտ, Վրաստանը լիովին ազատ է որոշումներ ընդունելու հարցում: Բայց ինչո՞ւ տպավորություն թողնել, որ դա ոչ այնքան կամավոր, որքան հարկադիր քայլ է: vesti.az-ի թղթակիցը Գեորգի Խաինդրավային անընդհատ հիշեցնում է ինչ-որ բաներ, եւ վրացի նախկին պետական պաշտոնյան, արվեստագետը խոսում է մեղավորի ոգով: Նա ասում է, որ «աբխազական երկաթուղու գործարկումը կապված է բարդությունների հետ», ադրբեջանցի լրագրողը սառնասրտորեն ճշգրտում է` «մանավանդ որ դրանից Թուրքիան եւ Ադրբեջանը խանդավառված չեն, քանի որ դրանով Հայաստանը դուրս կգա շրջափակումից», Խաինդրավան հաստատում է, որ ինքը հենց այդ «բարդությունն էլ նկատի ուներ»:

Թղթակիցը հարցնում է, թե ինչ կարծիքի է բատոնո Գեորգին ջավախահայության` հայերենին ռեգիոնալ լեզվի կարգավիճակ տալու պահանջի մասին, Խաինդրավան իսկույն հիշում է, որ «Վրաստանում հայերից շատ ադրբեջանցիներ են ապրում, եւ ադրբեջաներենն էլ ոչնչով հայերենից վատը չէ» եւ այլն: Մի խոսքով, Խաինդրավան ամեն ինչ արել է, որպեսզի «շահի ադրբեջանցիների սիրտը»: Իր խնդիրն է: Բայց ինչո՞ւ է դա անում հայերիս, հայերենի, ԼՂ հարցի հաշվին` պնդելով, թե «պետք է վերականգնվի ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Վրաստանի տարածքային ամբողջականությունը»:

Մեկ անգամ բատոնո Գեորգին Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման գործը հասցրել է աղետի: Եվ նրա կարիքը Բաքվում հաստատ չեն զգում` որպես հակամարտությունների կարգավորման գծով մասնագետի: Իսկ հայերի դեմ ինչ-որ բան ասելու առթիվ էլ, կարծում ենք, Գեորգի Խաինդրավային պիտի նկատել տալ, որ պատշաճ չէ, երբ ադրբեջանական կողմի բարեկամության դիմաց փորձում է վարձահատույց լինել հայերի դեմ ատելության խոսքերով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ