RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
2020-10-01 13:52:22Ազգային անվտանգության ծառայությունում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք. (տեսանյութ)
2020-10-01 12:15:25Եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար
#038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013



ՔՆՆԱՐԿՈՒՄ

Տեղադրվել է` 2013-03-18 23:55:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1269, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 54

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ

Ա. Մ.

Եվրասիական միությունը պետք է լինի անկախ պետությունների համագործակցություն

Հայաստանի եվրասիական ինտեգրման ուղղությունները, դրա ազդեցությունը Եվրոմիության հետ համագործակցության վրա եւ այս թեմային առնչվող այլ հարցեր քննարկվեցին մարտի 16-ին տեղի ունեցած «Եվրասիական ինտեգրման տնտեսական ասպեկտները եւ Հայաստանը» կոնֆերանսի ժամանակ:

Կոնֆերանսի կազմակերպիչ «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանի ողջույնից հետո ելույթներ ունեցան եւ մասնակիցներին ողջունեցին նաեւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի դեսպանները:

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն իր ելույթում նշեց, որ առանց ինտեգրման գործընթացներին մասնակցելու Հայաստանը չի կարող զարգանալ եւ իր տեղը գրավել համաշխարհային տնտեսության մեջ: Ունենալով փոքր շուկաՙ մեր երկիրը պետք է ունենա արտահանման շուկաներ: Այս առումով նախարարը կարեւորեց անցյալ տարի ուժի մեջ մտած ԱՊՀ երկրների միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը: Դա հնարավորություն կտա առանց մաքսատուրքերի առեւտուր իրականացնելու եւ խորացնելու համագործակցությունը միասնական տարածքում:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը , խոսելով Եվրասիական միության մասին, ասաց, որ նա չի կարող դառնալ առանձին պետություն, պետք է լինի անկախ պետությունների համագործակցություն:

Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական կապերին անդրադարձավ Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ երկրերի հետ համագործակցության եւ տնտեսական համագործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Ցեմախովիչը: Նա նշեց, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը գերազանցեց 1 մլրդ դոլարը, ընդ որում` Հայաստանից Ռուսաստան արտահանումն ավելացավ 43 տոկոսով: Հունվարին Հայաստանից Ռուսատան արտահանումն ավելացել է 86 տոկոսով: Հայաստանը Ուկրաինայից եւ Բելառուսից հետո երրորդ երկիրն է ռուսական ներդրումների մեծությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ