RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013



Տեղադրվել է` 2013-03-18 23:55:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1214, Տպվել է` 67, Ուղարկվել է էլ.փոստով` 64

ԵՐԿՈՒ ԳԵՏՆԱՆՑՈՒՄՙ ԳՐԱՎԱՃԱՌՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հ. Հ.

Մի քանի օրվա իրարանցումից հետո այժմ «Երիտասարդական» մետրոյի հարեւանությամբ գործող գետնանցումում հանգիստ վիճակ է: Գետնանցումի ներսի կրպակներն ու վաճառակետերը քանդված են, դռներըՙ փակված. շուտով այնտեղ կսկսվի շինարարություն: Գետնանցումի մի հատվածում տարիներ շարունակ գրքեր էին վաճառում: Գետնանցումի սեփականատիրոջ որոշումըՙ նորոգել տարածքը, բարկացրել է գրավաճառներին: Նրանց ասել են, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 2 տարուց, դրանից հետո կարող են նորից աշխատել:

Ըստ տարածքում աշխատող առեւտրականներիՙ գետնանցումը պատկանում է գործարար Կարեն Բաղդասարովին: Առեւտրականների մի մասի խոսքերովՙ իրենց չնեղվելու համար նաեւ գումար են բաժանել, խոսքը մի քանի հազար դոլարի մասին է: Իրենց ասել են, որ այս գումարն «ուղղակի են տալիս, որ չնեղվեք»:

Մի քանի օր առաջ տարածքի գրավաճառները աղմուկ էին բարձրացել ու պահանջում էին իրենց տարածք տրամադրել աշխատելու համար: Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանիցՙ գրավաճառներին կտրամադրվի կամ Մաշտոցի պուրակին հարակից գետնանցումը, կամ էլ «Ձկան խանութի» հարեւանությամբ գործող գետնանացումը: Սակայն գրավաճառները համակարծիք չեն աշխատավայրի փոփոխման շուրջ, նրանց մի հատվածը դժգոհում է, որ առաջարկվող գետնանցումները սանիտարական առումով չեն համապատասխանում աշխատանքային պայմաններին: Քաղաքապետարանի հավաստմամբՙ եթե գրավաճառները գան ընդհանուր եզրակացության եւ ընդունեն առաջարկությունը, ապա քաղաքապետարանը կհոգա տարածքի սանիտարահիգիենիկ վիճակի մասին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ