RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
2020-10-01 13:52:22Ազգային անվտանգության ծառայությունում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք. (տեսանյութ)
2020-10-01 12:15:25Եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար
#038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-03-18 23:55:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2020, Տպվել է` 89, Ուղարկվել է էլ.փոստով` 84

ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ՆՈՒՐԲ» ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ vs. ԽԱՎԻԱՐԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Վ. Պ.

Փետրվարի 22-24-ին ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցող հեղինակավոր Լոս Անջելեսի զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանն ու Արցախն առաջին անգամ էին ներկայացել, այն էլ միասնական տաղավարով, որն արժանացել է ցուցահանդեսի «Լավագույն նոր տաղավար» մրցանակին:

Հայաստանի եւ Արցախի միասնական տաղավարի համար մրցանակը հանձնվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին: Հիմնադրամի եւ Լոս Անջելեսում Հայաստանի գլխավոր հյուպատոսության ջանքերով հայկական տաղավարը ցուցահանդեսի ողջ ընթացքում արժանացել է այցելուների ու մասնակիցների աննախադեպ ուշադրությանը, ինչի վկայությունը «Լավագույն նոր տաղավար» մրցանակն է:

Հայաստանի եւ Արցախի գրավիչ ու բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձեւավորման նպատակով այցելուներին տրամադրվել են տեղեկագրեր, ֆիլմեր, տեսանյութեր, ինչպես նաեւ ցուցադրվել ժողովրդական պարեր եւն: Եվ այն, որ զբոսաշրջության ոլորտում մրցունակության հիմնադրամի ջանքերով ձեւավորվել է միասին ներկայանալու ավանդույթ, Հայաստանի եւ Արցախի զբոսաշրջային գրավչության առումով ոչ միայն խորհրդանշական է, այլեւ վկայում է համատեղվող ջանքերով հաջողության հասնելու մեծ հավանականութունը, ասել է թե նախ Հայաստանն ու Արցախն էլ ցուցահանդեսի այցելուների հիշողության մեջ մնում են որպես միասնություն: Եվ ցցուն է դառնում այն հանգամանքը, որ այլ ոլորտներում էլ կարելի է միասնական ներկայացվածությամբ մրցունակ լինել:

Արցախ-Հայաստան միասնական տաղավարները, որ ներկայացվում են զբոսաշրջային ցուցահանդեսներում, միջազգային մակարդակով հայկական պետությունների ներուժը բացահայտելու արդեն իսկ հաջողված փորձ են, որ զբոսաշրջային համատեքստից դուրս կարող են լուծել նաեւ այլ հարցեր. զբոսաշրջությունը արժեքային համակարգի, մշակույթի, սովորույթների, արտադրվող ապրանքների ու մատուցվող ծառայությունների ամբողջություն է, որ նաեւ մեզ` հայերիս է բնութագրում որպես ազգի, որպես պետության:

Ավելին, միասնական ներկայացվածությունը տարբեր միջոցառումներում նաեւ հնարավորություն է ադրբեջանական «խավիարային» մոտեցումներով կաշկանդված պաշտոնական դիրքորոշմանը հակադրելու իրականությունը` ցուցահանդեսի մասնակիցներին ու այցելուներին հավաստի ապացույցներով ներկայացնելով Արցախի անվիճելի հայկականությունը, ներկայիս զարգացումն ու հեռանկարները: Ընդ որում, այս փաստարկն արդեն իսկ ապացույցների կարիք չունի. գործնականում հակաքարոզչական գործառույթն իր արդյունքները տվել է ոչ միայն ամերիկյան այս ցուցահանդեսից հետո, այլեւ մինչ այդ անցկացված Փարիզի Top Resa, Տոկիոյի JATA եւ այլն միջոցառումներում:

Հաշվի առնելով հայկական մշակույթի նկատմամբ աճող հետաքրքրությունը, ինչպես նաեւ կարեւորելով համագործակցային կապերի ընդլայնումը զբոսաշրջային արդյունքների ներկայացման եւ իրացման տեսանկյունիցՙ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը նախատեսում է այս տարի կազմակերպել ճանաչողական այց ամերիկյան առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ եւ զարգացնել զբոսաշրջության խթանման ԱՄՆ ուղղությունը:

Ռազմավարական վերոհիշյալ մոտեցումն ու նորՙ «նուրբ» (soft) դիվանագիտության համալիր գործիքների կիրառումը Հայաստանի նման երկրների պարագայում կարող է ոչ միայն խթանել առաջնահերթ հռչակված տնտեսության ճյուղի զարգացումըՙ զբոսաշրջությունը, այլեւ նպաստել երկրի ճանաչելիության մակարդակի բարձրացմանը, նրա դրական իմիջի կերտմանը եւ միջազգային մակարդակում պետության դիրքերի ամրապնդմանը: Երբեմն, իսկ 21-րդ դարում մասնավորապես եւ առավելապես, ռազմավարական հարցերը ավելի արդյունավետ լուծում են ստանում այնպիսի դաշտերում, ինչպիսիք են տեղեկատվական տարածությունները: Այս դեպքում է, որ կարեւորվում են ազգային շահի համընդհանուր գիտակցմամբ ազգային արժեքների թիրախային ներկայացման եւ երկիրը պատշաճ կերպով առաջմղման գործոնները: Այս առումով մրցունակության հիմնադրամի փորձը ցույց է տալիս, որ զբոսաշրջության ցուցահանդեսներում երկրի ներկայացումը ավելին է, քան զբոսաշրջային արտադրանքի ներկայացումը: Դա վերջին հաշվով հայկականի խթանումն է միջազգային շուկայում եւ, միեւնույն ժամանակ, հակահայկականի չեզոքացումը եւ կանխարգելումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ