RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
2020-10-01 13:52:22Ազգային անվտանգության ծառայությունում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք. (տեսանյութ)
2020-10-01 12:15:25Եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար
#038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013



UNESCO-Ի ՄԻՋՈՑՈՎ

Տեղադրվել է` 2013-03-18 23:55:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1857, Տպվել է` 94, Ուղարկվել է էլ.փոստով` 88

ՄՐԵՆԻ ՏԱՃԱՐԸ ՓՐԿԵԼՈՒ ԿՈՉ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

Տեղեկանք: Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի «Մրենը ավան է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում, Ախուրյան գետի ստորին ավազանում, նրա աջ ափին (այժմՙ Կարսի վիլայեթում): ... Մրենը եղել է Անիի բնակիչների ամառանոցը: Հնագույն հիշատակությունը V դարից է (Ղազար Փարպեցու պատմության մեջ): ... Մրենի Կաթողիկե տաճարը, ըստ Վարդան պատմիչի եւ Կիրակոս Գանձակեցու վկայության, կառուցել է Դավիթ Սահառունինՙ 613-ին: Այն կենտրոնական չորս գմբեթակիր մույթերով ուղղանկյուն ծավալից դուրս եկող, ներքուստ շրջանաձեւ, արտաքուստ հնգանիստ արլ. աբսիդով... «գմբեթավոր բազիլիկ» տիպի կառույց է: Տաճարում առկա է քրիստոնեական ճարտարապետության մեջ տարածում գտած գլխավոր մուտքի բարավորը քանդակելու հնագույն օրինակներից մեկը»:

***

Փլուզման եզրին գտնվող 7-րդ դարի այս հնագույն տաճարը փրկելու կոչով հանդես է եկել Մասաչուսետսի «Թաֆթս» համալսարանի հայ արվեստի եւ ճարտարապետության ամբիոնի պրոֆեսորի օգնական դոկտ. Քրիստինա Մարանչին, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» թերթի մարտի 2-ի համարը: Ըստ Մարանչիի, Մրենը համաշխարհային արվեստի գլուխգործոցներից է եւ հայկական ճարտարապետության ոսկեդարի նմուշներից մեկը, որի վրա դրոշմված է Հերակլիոս կայսեր հարթաքանդակը:

«1990-ականներից մինչեւ 21-րդ դարի առաջին տասնամյակը կատարված լուսանկարները ցույց են տալիս, որ տաճարի հարավային մասի փլուզումը առաջ է գնում բավական արագ: Բայց փրկել այն ինչ մնացել էՙ դժվար է, որովհետեւ տաճարը գտնվում է արեւելյան Թուրքիայի (Կարսի վիլայեթ) զինվորական գոտում եւ այցելությունները արգելված են», նշել է Մարաչին Լուսինե Գասպարյանի հետ ունեցած հարցազրույցում, ավելացնելով, որ տաճարի ամբողջական փլուզումը ողբերգական կորուստ է լինելու ամբողջ մարդկության համար:

Հարցազրույցից պարզվում է, որ վերջին անգամ գիտական լուրջ ուսումնասիրություններ անցկացվել են 1960-ական թվերին, երբ Նիկոլ եւ Ժան-Միշել Թիերիները մի քանի անգամ այցելել են տեղանքը:

Մրեն եւ Անի տաճարները չափսերով համեմատելի են, ըստ Մարանչիի, եւ հավանական է, որ Անին, թեեւ կրում է 10-11-րդ դարերի հայկական ճարտարապետության կնիքը, կառուցվել է Մրենի մոդելով: Թորոս Թորամանյանը ընդամենը մեկ անգամ է հնարավորություն ունեցել այցելելու Մրենի տաճարը:

Ըստ «VirtualAni.org» կայքի, Մրենը կառուցվածքային նմանություններ ունի նաեւ Բագարանի Ս. Հովհաննես, Էջմիածնի Ս. Գայանե եւ Օձունի գմբեթավոր բազիլիկ եկեղեցու հետ:

Հարցազրույցի վերջում դոկտ. Մարանչին հատկանշական է համարում այն փաստը, որ մեկուսացված եւ սեյսմիկ գոտում գտնվող 7-րդ դարի այդ հոյակապ կառույցը ինչ-որ չափով դեռ կանգուն է մնացել մինչեւ մեր օրերը: Նա մտադիր է դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի Մրենը ընդգրկվի «Համաշխարհային մշակութային հուշարձանների հիմնադրամի» ցուցակում: Մինչ այդ նա պատրաստվում է իրազեկման արշավ կազմակերպել եւ կոչ է անում բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են Մրենի ճակատագրով, դիմել «Christina.Maranci@tufts.edu» հասցեով, որպես աջակցություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ