RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
2020-10-01 13:52:22Ազգային անվտանգության ծառայությունում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք. (տեսանյութ)
2020-10-01 12:15:25Եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար
#038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013



Տեղադրվել է` 2013-03-18 23:55:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1165, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ՊԱՐՍԿԵՐԵՆԻ ԵՎ ՊԱՐՍԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄ

ՄԵՐԻ ԴԱԼԼԱՔՅԱՆ, ԵՊԼՀ հանրային կապերի համակարգող

Մարտի 18-ին, ժամը 15:00-ին, ԵՊԼՀ-ում տեղի ունեցավ Պարսկերենի եւ պարսկական մշակույթի կենտրոնի բացման արարողությունը: Կենտրոնի նպատակն է տարածել պարսկերենը եւ պարսկական մշակույթը, ինչպես նաեւ նպաստել հայ-պասկական հարաբերությունների զարգացմանը: Միջոցառմանը ներկա էր Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան պարոն Մահամմադ Ռեյիսին:

ԵՊԼՀ-ի ռեկտոր տիկին Գասպարյանը խոսեց պարսկերենի եւ պարսկական մշակույթի կենտրոնի ներկա եւ հետագա աշխատանքներից: «Մենք պլանավորում ենք Պարսկերենի եւ պարսկական մշակույթի կենտրոնը հետագայում դարձնել նաեւ իրանագիտության կենտրոնՙ այդպիսով մեր փոքրիկ ներդրումն ունենալ հայ-պարսկական հարաբերությունների զարգացման եւ ընդլայնման գործում»,-նշեց տիկին Գասպարյանը:

Պարոն Ռեյիսին իր խոսքում նշեց, որ «հայ-պարսկական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. այդ են վկայում Սպահանում եւ Թեհրանի որոշ համալսարաններում արդեն 50 տարվա գոյություն ունեցող հայագիտական ծրագրերը, Թեհրանում գործող հայալեզու օրաթերթը եւ հանդեսները»:

Կենտրոնի բացման շրջանակներում ԵՊԼՀ-ի պարսկերեն սովորող ուսանողները բեմադրեցին Հ. Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի պարսկերեն տարբերակը եւ նաեւ ասմունքեցին նույն լեզվով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ