RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 17:39:29Մակրոն. Կան ապացույցներ Արցախում ռազմական գործողություններին սիրիացի գրոհայինների մասնակցության մասին
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
2020-10-01 13:52:22Ազգային անվտանգության ծառայությունում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք. (տեսանյութ)
#038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-03-18 23:55:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1943, Տպվել է` 108, Ուղարկվել է էլ.փոստով` 91

ԱՐՈՆՅԱՆԸ ՏՀԱՃ ՆՎԵՐ ՄԱՏՈՒՑԵՑ ԻՎԱՆՉՈՒԿԻՆ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ՆԱԽՕՐԵԻՆ

Լոնդոնում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում հիանալի է հանդես գալիս Լեւոն Արոնյանը, որը 3 տուրից հետո վաստակած 2,5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Մեկնարկում ոչ-ոքի խաղալով Մագնուս Կառլսենի հետ, Լեւոն Արոնյանը 2-րդ տուրում դարձավ մրցաշարում գրանցված առաջին հաղթանակի հեղինակը: Հայ գրոսմայստերը սպիտակներով 35-րդ քայլին պարտության մատնեց Բորիս Գելֆանդին: Հիշեցնենք, որ վերջինս հավակնորդների նախորդ մրցաշարի հաղթողն է, որը շախմատային թագի համար մրցավեճում պարտվեց աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին: 2-րդ տուրում գրանցված մյուս հաղթանակն իր օգտին գրանցեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը: Կառլսեն-Կրամնիկ, Գրիշչուկ-Սվիդլեր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:

Ի դեպ, տուրի նախօրեին ադրբեջանական «Սոկար» ընկերությունը, որը մրցաշարի հովանավորն է, ընդունելություն էր կազմակերպել, որին շախմատիստներից մասնակցել էին Լեւոն Արոնյանն ու Թեյմուր Ռաջաբովը: Արոնյանը նշել էր, որ իրեն հաճելի է շփվել մարդկանց հետ եւ գուցե այդ երեկոյին մասնակցությունն էլ օգնեց իրեն հաղթելու Գելֆանդին:

Արոնյանը հաղթարշավը շարունակեց 3-րդ տուրում, որտեղ նրա մրցակիցը սպիտակներով խաղացող Իվանչուկն էր: Ուկրաինացի գրոսմայստերը հայտնվել էր ուժեղ ցայտնոտում, որի արդյունքում 33-րդ քայլին սպառեց ժամանակը: Այսպես Արոնյանը տհաճ նվեր մատուցեց Իվանչուկին ծննդյան օրվա նախօրեին:

Մրցաշարում առաջին հաղթանակները տոնեցին Մագնուս Կառլսենն ու Պյոտր Սվիդլերը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Բորիս Գելֆանդին եւ Թեյմուր Ռաջաբովին:

Միակ ոչ-ոքին գրանցվեց Վլադիմիր Կրամնիկի եւ Ալեքսանդր Գրիշչուկի մրցավեճում: 2 շախմատիստներն էլ առայժմ խաղաղասիրաբար են տրամադրվածՙ հաշտություն կնքելով մրցակիցների հետ:

Արոնյանին 2 միավորով հետապնդում են Կառլսենը եւ Սվիդլերը: 1,5-ական միավոր ունեն Կրամնիկը, Գրիշչուկը եւ Ռաջաբովը: Կեսական միավորով աղյուսակը եզրափակում են Բորիս Գելֆանդն ու Վասիլի Իվանչուկը:

Երեկ մրցաշարի մասնակիցները հանգստանում էին, իսկ այսօր կանցկացնեն 4-րդ տուրի հանդիպումները: Արոնյանը սպիտակներով կխաղա Սվիդլերի հետ: Կառլսենի մրցակիցը կլինի Գրիշչուկը: Կկայանան նաեւ Ռաջաբով-Կրամնիկ, Գելֆանդ-Իվանչուկ պարտիաները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ