RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
2020-10-01 13:52:22Ազգային անվտանգության ծառայությունում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք. (տեսանյութ)
2020-10-01 12:15:25Եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար
#038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013



ՖՈՒՏԲՈԼ

Տեղադրվել է` 2013-03-18 23:55:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 2054, Տպվել է` 110, Ուղարկվել է էլ.փոստով` 101

ՉԵԽԵՐԻ ՀԵՏ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՍԿՍՈՒՄ Է ԿԱԶՄԻ ԼՈՒՐՋ ԿՈՐՈՒՍՏՆԵՐՈՎ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնի խաղադաշտում առաջին մարզումը կանցկացնիՙ սկսելով նախապատրաստությունը մարտի 26-ին չեխերի հետ Երեւանում կայանալիք մրցախաղին: Մարտի 21-ին «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը ստուգողական խաղ կանցկացնի երիտասարդական հավաքականի հետ: Խաղը կսկսվի ժամը 18-ին: Մուտքն ազատ է:

Մեր ընտրանին չեխերի հետ հանդիպմանը նախապատրաստվում է կազմի լուրջ կորուստներով: Ինչպես հայտնի է, որակազրկման պատճառով այդ խաղին չեն կարող մասնակցել պաշտպան Հրայր Մկոյանը, կիսապաշտպաններ Կառլեն Մկրտչյանն ու Արթուր Եդիգարյանը: Իսկ ամենամեծ կորուստը Արաս Օզբիլիսի բացակայությունն է, որը «Կուբանում» մարզման ժամանակ վնասվածք է ստացել ու չի կարող Երեւան ժամանել: Վնասվածքի պատճառով հավաքին չեն մասնակցի նաեւ Լեւոն Հայրապետյանը, Միխայիլ Մարկոսովը, Նորայր Ասլանյանն ու Մասիս Ոսկանյանը:

ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն 20 ֆուտբոլիստների ցանկը, որոնք կնախապատրաստվեն չեխերի հետ ընտրական մրցախաղին: Մարտի 21-ին կայանալիք հանդիպումից հետո նշված 20 ֆուտբոլիստներին կմիանան նաեւ երիտասարդական հավաքականի մի քանի խաղացողներ:

Ահա թե ովքեր են հրավիրվել ազգային հավաքական:

Դարպասապահներՙ Ռոման Բերեզովսկի («Դինամո» Մ., Ռուսաստան), Գեւորգ Կասպարով («Զոբ Ահան», Իրան), Արթուր Հարությունյան («Շիրակ»), պաշտպաններՙ Ռոբերտ Արզումանյան («Ակտոբե», Ղազախստան), Վալերի Ալեքսանյան («Սանաթ Նաֆթ», Իրան), Արտյոմ Խաչատուրով («Շերիֆ», Մոլդովա), Կամո Հովհաննիսյան («Փյունիկ»), Արտակ Եդիգարյան («Փյունիկ»), Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Արթուր Ավագյան («Գանձասար»), կիսապաշտպաններՙ Կարեն Մուրադյան («Շիրակ»), Հենրիխ Մխիթարյան («Շախտյոր», Ուկրաինա), Գեւորգ Ղազարյան («Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա), Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Մարկոս Պիզելի («Կուբան», Ռուսաստան), Զավեն Բադոյան («ԲԱՏԷ», Բորիսով, Բելառուս), Էդգար Մալաքյան («Դինամո» Չեսկե Բուդեյովիցե, Չեխիա), հարձակվողներՙ Յուրա Մովսիսյան («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Արթուր Սարկիսով («Վոլգա», Ռուսաստան), Էդգար Մանուչարյան («Ուրալ», Ռուսաստան):

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ