RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013



Տեղադրվել է` 2013-03-19 23:30:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1793, Տպվել է` 112, Ուղարկվել է էլ.փոստով` 95

ՎԱՏԻԿԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՆՈՐ ՊԱՊԻ ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ

Վատիկանում մարտի 19-ին Կաթոլիկ եկեղեցու նոր հովվապետ Ֆրանցիսկ պապի գահակալման արարողությանը, Ֆրանսպրեսի տվյալներով, ներկա էին շուրջ 300 հազար հավատացյալներ: Հանդիսավոր ժամերգությունից հետո պապը ողջունեց ժողովրդին եւ հյուրերինՙ 150-ից ավելի պատվիրակությունների անդամներին: Մասնավորապես ՀՀ պատվիրակության կազմում էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Արարողության առավել հանդիսավոր պահը եւ բարձրակետը դարձավ պապական իշխանության խորհրդանշանների հանձնումը: Դրանք են ոչխարի բրդից պատրաստված եւ թանկարժեք քարերով զարդարված սպիտակ ժապավենըՙ պալլիումը եւ ձկնորսի մատանին: Վերջինս ակնարկում է Պետրոս առաքյալին, որի իրավահաջորդն է համարվում Հռոմի պապը:

Յուրաքանչյուր պապի համար այդ մատանին նորացվում է: Իրեն բնորոշ համեստությամբ Ֆրանցիսկ պապը խնդրել էր, որ իր համար պատրաստեն ոչ թե ոսկյա, այլ արծաթյա ոսկեջրած մատանի:

Սուրբ Պետրոսի հրապարակում պապը հավատացյալներին ողջունում էր ոչ թե «պապամոբիլից», այլ բաց ջիպից: Նա բազմիցս կանգ առավ ներկաներին օրհնելու համար:

Գահակալման արարողությունը կատարվում է իբրեւ ավանդույթ, սակայն պաշտոնապես Ֆրանցիսկ պապը իր լիազորությունները ստացել էր արդեն մարտի 13-ի ընտրություններից հետո: Պապն արդեն կազմել է աշխատանքային ծրագրեր: Մասնավորապես այսօր նա հանդիպում կունենա քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչների հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013

AZG Daily #20, 24-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ