RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013



Տեղադրվել է` 2013-03-19 23:30:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1213, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 68

ՏԱՍԸ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ՑՈՒՑԱՆՄՈՒՇՆԵՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հ. Ծ.

Ընդհանրապես աշխարհասփյուռ հայկական համայնքներին եւ մասնավորապես ուսումնական հաստատություններին որպես հասարակական ծառայությունՙ Եղեռնի առաջիկա տարելիցի նախօրյակին Հայ ազգային ինստիտուտը (ANI), Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանը (AGMA) եւ Ամերիկայի հայկական ասամբլեան (AAA) համատեղ հայտարարությամբ տեղեկացնում են, որ հրապարակ են հանել 10 պլակատների թվայնացված ցուցանմուշներ, որոնք առանց մուծումների կարող են օգտագործվել ճանաչողական եւ ուսուցողական նպատակներով:

Ըստ այդ առթիվ շրջանառության մեջ դրված մամլո հաղորդագրությանՙ «Հայոց ցեղասպանության վկայություններ: Լուսանկարներՙ կատարված կազմակերպողների, գերմանացի եւ ավստրո-հունգարացի դաշնակիցների կողմից» ընդհանուր խորագիրը կրող պլակատների, հավաքածուն ներառում է մեկ էջ ներածական, մեկ էջ մանրամասն ժամանակագրություն, մեկ էջ գունավոր տեղեկանքի քարտեզ եւ յոթ էջ պատմական լուսանկարներ իրենց բացատրություններով, հիմնված նախկինում ANI-ի հրատարակած Հայոց ցեղասպանության քարտեզի վրա, որտեղ մանրամասն ցույց են տրված ցեղասպանության երեք հիմնական ոլորտներըՙ տեղահանություն, կոտորածներ եւ համակենտրոնացման ճամբարներ:

Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարներն առհասարակ քիչ են, որովհետեւ արգելել էին եւ հետեւում էին, որ լուսանկարչական ապարատներ ունեցողները չմոտենան դեպքերի տեղանքներին:

Այդուհանդերձ, գերմանացի քաղաքացիներ եւ զինվորական պաշտոնյաներ, արհամարհելով արգելքը, գաղտնորեն լուսանկարել են վայրագությունները: Այդ խիզախ մարդկանց թվին են պատկանում Հելմուտ ֆոն Մուքեն (Դեր Զորում), Վիկտոր Պիտշմանը (Սուշեհիրում), Մաքս Էրվեն ֆոն Շուբներ-Ռիխտերը (փոխհյուպատոս Էրզրումում) եւ Արմին Վեգները (Հալեպում):

Այդ լուսանկարները երկար ուսումնասիրություններից հետո ի մի է հավաքել դոկտ. Հիլմար Կայզերը:

Հայոց ցեղասպանության եւ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ նյութերի իրազեկման շրջանակներում «ANI»-ն եւ «AGMA»-ն խորհուրդ են տալիս նաեւ օգտագործել Սամուել Թոթենի եւ Ուիլյամ Պարսոնզի «Ցեղասպանություն դարեր: Էսսէներ եւ ականատեսի վկայություններ» հատորը, ինչպես նաեւ «ANI»-ի էլ. հասցեն (an:@agmm.org եւ «AAA»-ի պատրաստած «Մ. Նահանգների տեղեկագրերը Հայոց ցեղասպանության մասին»: Ամերիկայի պատմության հպարտ էջը» փաստագրական ամփոփագիրը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ