RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-03-19 23:30:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1817, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 77

ԱՍՈՑԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՎԱՐՏՎԵԼ ՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐ

Վ. Պ.

Հայաստան-Եվրոմիություն ասոցացման համաձայնագրի երեկ մեկնարկած բանակցությունների 12-րդ լիագումար նիստն այսօր եւս կշարունակվի` անդրադառնալու Ասոցացման համաձայնագրի շրջանակներում քննարկվող հերթական հարցերին:

Երեկ Հայաստանի արտգործնախարարությունում մեկնարկած բանակցությունների 12-րդ լիագումար նիստը ելույթով բացել է նախարար Էդվարդ Նալբանդյանը , որին հետեւել է աշխատանքային նիստ, որ հայկական կողմից վարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը :

Մինչ այդ, ԱԳՆ հաղորդագրության համաձայն, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել էր Հայաստան-Եվրոպական միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող, ԵՄ եվրոպական արտաքին գործերի ծառայության Արեւելյան Եվրոպայի տնօրեն Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել բանակցությունների 12-րդ լիագումար նիստին մասնակցելու:

Նալբանդյանը հանդիպմանը նշել էր, որ 2010թ. հուլիսից մեկնարկած Ասոցացման համաձայնագրի բանակցությունները երկուստեք ջանքերի շնորհիվ արդեն մոտենում են եզրափակիչ փուլին: Արդյունավետ ընթանում են նաեւ 2012թ. հունիսից մեկնարկած Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ բանակցությունները:

Նախարար Նալբանդյանի խոսքերով, Հայաստանի իշխանությունները, հանրապետության նախագահի ղեկավարությամբ, ձեռնամուխ են եղել լայնածավալ բարեփոխումների իրականացմանըՙ ժողովրդավարական հաստատությունները եւ օրենքի գերակայությունը ամրապնդելու, մարդու իրավունքները եւ հիմնարար ազատությունները պաշտպանելու, ընտրական գործընթացները եւ համապատասխան օրենսդրությունը բարելավելու եւ քաղաքացիական հասարակության դերն ամրապնդելու նպատակով, եւ այս ջանքերը պատշաճ կերպով ճանաչվել են, եւ Եվրոպական միությունը լրացուցիչ ֆինանսական հատկացումներ է նախատեսել Հայաստանի համար` «ավելին ավելիի դիմաց» սկզբունքին համաձայն:

Հանդիպմանը շեշտվել է, որ կողմերի ընդհանուր նպատակն է մինչեւ 2013թ. նոյեմբերին կայանալիք Վիլնյուսի գագաթաժողովն ավարտին հասցնել Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման բանակցությունները:

Նախարար Նալբանդյանը եւ ԵՄ գլխավոր բանակցող Վիգանդը կարեւորել են Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ քաղաքացիների շարժունակությունը եւ շփումները խրախուսելու ուղղությամբ գրանցված զգալի առաջընթացը, մասնավորապես, անցյալ տարի դեկտեմբերին Բրյուսելում ստորագրված ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման վերաբերյալ համաձայնագիրը, եւ հույս հայտնվեց, որ այն շուտով կվավերացվի եւ կմտնի ուժի մեջ:

Անդրադարձ է կատարվել նաեւ Ասոցացման օրակարգի ձեւավորման քննարկումներին, որը փոխարինելու է Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ