RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-12 18:17:40Դատախազի պահանջը` «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վերաբերյալ
2020-08-12 18:07:17Ոստիկանները տուգանում են հացադուլ հայտարարած Իսրայել Հակոբկոխյանին. տեսանյութ
2020-08-12 18:05:44ՀԲԸՄ- հայտարարությունը. Հանգանակվել է ավելի քան երկու միլիոն դոլար
2020-08-12 15:50:22Բանակցություններ օդում (տեսանյութ)
2020-08-12 15:08:51Վրաստանում մահացել է COVID19-ով վարակված 17 մարդ՝ 61 անգամ ավելի քիչ, քան Հայաստանում
#039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013



ՍՈՑԱՊ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԻ ԳՈՐԾՈՎ

Տեղադրվել է` 2013-03-19 23:30:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1860, Տպվել է` 92, Ուղարկվել է էլ.փոստով` 93

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ 296 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԳՐԱՎԸ

Հ. Հ.

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ շարունակվեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով դատավարությունը: Գործով անցնող ամբաստանյալները 13-ն ենՙ Վազգեն Խաչիկյան, Հովհաննես Գրիգորյան, Վահագն Խաչատրյան, Բագրատ Մուրադյան, Արմեն Խաչատրյան, Սամվել Էլբակյան, Հովհաննես Հովհաննիսյան, Սարգիս Սարգսյան, Արթուր Սուքիասյան, Համլետ Մարտիրոսյան, Հրանուշ Դանիելյան, Աշոտ Աբրահամյան: Ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանի փաստաբան Արա Զաքարյանի միջնորդությամբ առաջարկվում էր պաշտպանյալի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով: Փաստաբանն առաջարկեց 296 միլիոն դրամ, որից 10 միլիոնըՙ գումարի տեսքով, մնացյալըՙ անշարժ գույք: «Պաշտպանական կողմը խոստանում է, որ Հովհաննես Գրիգորյանը չի խուսափի դատաքննությունից եւ չի խոչընդոտի դատաքննությանը», հավաստիացրեց փաստաբանը: Փաստաբանի այդ միջնորդության հիմնավորմանը չհավատաց մեղադրող կողմը: Դատախազ Ենոքյանը վստահ չէր, որ Գրիգորյանը չի թաքնվի դատաքննությունից կամ ազդեցություն չի գործադրի տուժողների վրա: Գրիգորյանի գույքի վրա արգելանք է դրված: Մեղադրող կողմի հայտարարությանն ի պատասխանՙ Զաքարյանն ասաց, որ գրավի տակ դրվող անշարժ գույքի վրա կալանք դրված չէ: «Դրանք Հովհաննես Գրիգորյանի հարազատների ու բարեկամների բնակարաններն են ու նրանց սեփականությունն են, եւ նրանք գիտեն, որ եթե իմ պաշտպանյալը խախտի պայմանները, ապա դրանք կանցնեն պետության տնօրինման տակ»: Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը մերժեց միջնորդությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ