RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013



Տեղադրվել է` 2013-03-19 23:30:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1053, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 58

ՏԱՔՍԻՍՏՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԳՅՈՒՄՐՈՒ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՎԻՃԱԿԻՑ

Գ. Մ.

Երեկ Գյումրիում բողոքի ցույց էին կազմակերպել անհատական տաքսի մեքենաների վարորդները: Պատճառն այս անգամ ոչ թե դեղին կամ սպիտակ պետհամարանիշներն էին ու լիցենզավորման կարգի հետ կապված փոփոխությունները, այլ քաղաքի փողոցների ընդհանուր անմխիթար վիճակը: Վերջինս գնալով ավելի հաճախ լրջորեն խոչընդոտում է բնականոն երթեւեկությանն ու մեքենաների խափանման, ջարդվելու պատճառ դառնում, ստեղծում վթարային իրավիճակներ:

Գյումրիում եթե նախկինում փոսառատ ու անբարեկարգ էին երկրորդական փողոցները, ապա այժմ հիմնականում նման վիճակում են նաեւ կենտրոնական փողոցները: Ամեն տարի իրականացվող փոսալցումներն ու կարկատաններն ընդհանուր իրավիճակը չեն փոխում, իսկ պետական միջոցներով ոչ ծավալուն հիմնանորոգումներն էլ նպատակին բավարար չեն ծառայում: Անհատ տաքսիստները հարց են առաջ քաշում, թե ո՞ւր են գնում իրենցից գանձվող պետական վճարները, եթե փողոցների բարեկարգմանը անհրաժեշտ միջոցներ չեն հատկացվում: Իրենք այդ վճարներից բացի, որոնք կատարելուց սպառնում են հրաժարվել, հաճախ նաեւ հարկադրված են լինում մեքենայի նորոգման չնախատեսված ու իրենց եկամուտը գերազանցող ծախսեր անել:

Գյումրեցի վարորդների դժգոհությունն ու բողոքը տեղին են համարում նաեւ քաղաքապետարանում: Ըստ կոմունալ բաժնի պատասխանատուների, հենց երեկվանից քաղաքի որոշ փողոցներում սկսվել են փոսերի խճապատման աշխատանքներ, իսկ ընթացիկ նորոգման-ասֆալտապատման աշխատանքներ կսկսվեն ապրիլ ամսին, երբ եղանակային պայմանները թույլ տան: Իսկ խնդրի արմատական լուծման համար, անշուշտ, լուրջ ծրագիր ու միջոցներ են անհրաժեշտ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ