RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013



ՏԵՍԱԿԵՏ

Տեղադրվել է` 2013-03-19 23:30:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1131, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 54

ՓԱԿ ՍԱՀՄԱՆՆ ԱՎԵԼԻ ԱՆԱՌԻԿ Է

ՌՈԲԵՐՏ ՄԱԹՈՍՅԱՆ, «Կինո» ամսագրի գլխավոր խմբագիր

Փոքր հասակում մեկ-երկու անգամ ականատես եմ եղել պապիս ու հորս վեճին: Պապս հաճախ էր կրկնում. «Ինչ առվով ջուր է գնացել, էլի պիտի գնա»: Այսինքն` ով ինչ տեսել է, նորից պիտի տեսնի: Ամեն անգամ հայրս պապիս հանդիմանում էր, որ դա լավ ասացվածք չէ. մարդիկ կան` ծանր կյանք են ապրել, ուրեմն էլի՞ պիտի տեսնեն: Պապս անդրդվելի էր իր կարծիքում, իսկ ես մտածում էի. «Դե, ժողովրդական խոսք է, պապս էլ միայն լավ առիթների ժամանակ է կրկնում, ի՞նչ կա որ»:

Տասնամյակներ են անցել, ես այս պատմությունը նույնիսկ մոռացել էի: Ու սիրիահայերի այս պատուհասի ժամանակ այդ ասացվածքը ես նորից վերհիշեցի: Մերձավոր Արեւելքում հրաշալի հայկական գաղթօջախներ ունեինք. Լիբանան, Սիրիա, Եգիպտոս, Իրաք...

1915 թվականի եղեռնից մազապուրծ հայերը Դեր Զորի անապատներով դեգերելով հասել էին Հալեպ, Դամասկոս, Բեյրութ, Բաղդադ... Եվ ամեն տեղ մի փոքրիկ Հայաստան ստեղծել. եկեղեցի ու դպրոց էին կառուցել` աշխարհին ասելով, որ թուրքական յաթաղանից հրաշքով փրկված հայը տեսեք, թե ինչ սխրանքների է ընդունակ: Այս ամենի հետ մեկտեղ նրանք առաջամարտիկ էին թե՛ Հայ դատի պաշտպանման եւ թե՛ ազգապահպանման հարցերում:

Հիմա մտածում եմ, որ ժամանակին Բեյրութում, իսկ այժմ Հալեպում ու Դամասկոսում տեղի ունեցող եղբայրասպան այս պատերազմները նաեւ թուրքական յաթաղանի խնամքով նախապատրաստած եւ հրահրած ծրագրով են...

Եղեռնի 100-ամյակի նախօրեին սիրիահայ հզոր ու բարգավաճող գաղթօջախը Մերձավոր Արեւելքում մի «զանգ» էր, որի ղողանջները տարեցտարի աշխարհով մեկ ավելի զորեղ էին հնչում` ազդարարելով քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը: Այս ամենը Թուրքիան չէր կարող հանդուրժել եւ հարմար պահի դեպքում պիտի որ իր սեւ գործն աներ: Հիմա մեզանից ոմանք, պատմական անցյալից ու ներկայից դասեր չքաղելով, գոնե ժամանակավորապես, սահման բացելու «աղերսանք» են հնչեցնում, որ սիրիահայերը` Եղեռնից հրաշքով փրկվածների զավակներն ու թոռները, ախուվախ անելով, իրենց կորուսյալ աշխարհով Հայաստան հասնեն: Ինչպիսի «մարդասիրություն» եղերագործի կողմից: Եթե այդպես է, ոչ թե սահման բացելու կոչ պետք է հնչեցվի, այլ` իրենց պապենական հողում բնակություն հաստատելու, իսկ թե ինչպե՞ս, դա այլ խնդիր է:

Ի դեպ, չբացված սահմանն ավելի անառիկ է լինում...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013

AZG Daily #39, 18-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ