RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013



«ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ»

Տեղադրվել է` 2013-03-19 23:30:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1820, Տպվել է` 110, Ուղարկվել է էլ.փոստով` 106

ՎԻԵՆՆԱՅԻ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՇՈՒՏՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ապրիլի 11-ին Հայաստանը կհյուրընկալի նվագախմբին

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 14-րդ համերգաշրջանը կբացվի աշխարհահռչակ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով եւ կամփոփվի Սիդնեյի մեծ սիմֆոնիկ նվագախմբով:

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հայաստանյան համերգը կղեկավարի 11 «Գրեմմի» մրցանակների արժանացած ամերիկացի հռչակավոր դիրիժոր Մայքլ Թիլսոն Թոմասն, իսկ մենակատարը կլինի հանրահայտ դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանը:

Ապրիլի 11-ին կայանալիք համերգին կհնչի Ֆրանց Շուբերտի «Ռոզամունդ» դո մաժոր նախերգանքը, Յոհաննես Բրամսի թիվ 1 սոլ մինոր դաշնամուրային կվարտետը` Առնոլդ Շյոնբերգի փոխադրությամբ:

Փառատոնի առթիվ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանն ասաց. «Մշակույթի նախարարության համար նմանատիպ փառատոնները լուրջ ռազմավարական հենակետ են հանդիսանում: Այն հայ հանդիսականի համար ապահովում է մշակութային բազմազանություն»:

Այս տարի «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնին կյուրընկալվեն նաեւ «Շանհայ» քառյակը, Սիդնեյի սիմֆոնիկ նվագախումբը` Վլադիմիր Աշկենազիի ղեկավարությամբ, աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկի, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, Ստեֆան Վիլլիխը, Ալեքսեյ Լյուբիմովը եւ տեղի կունենա Յուրի Բաշմետ-60 հոբելյանական համերգը, տեղեկացրեց փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր-նախագահ Ստեփան Ռոստոմյանը նշում է, որ փոքրիկ Հայաստանն այսօր իր մշակութային միջոցառումներով ներկայանում է հզոր երկրների կողքին եւ ընդգծում, որ փառատոնն այսօր դարձել է Հայաստանի այցեքարտը. «Աշխարհի հայտնի երաժիշտներն իրենք են դիմում, որպեսզի մասնակցեն մեր փառատոնին: Օրեր առաջ ստացանք «Լա Սկալա» օպերային թատրոնից առաջարկ, որպեսզի մասնակցեն մեր փառատոնին: Նախկինում նման բանի մասին մենք նույնիսկ երազել չէինք կարող: Իսկ այս տարի կյուրընկալենք Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբին, որը դասական երաժշտության իրական դեմքն է»:

Ստեփան Ռոստոմյանը նշեց նաեւ, որ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները լսելու համար նույնիսկ իրենց հայրենիքում մի քանի տարի առաջ են տոմսերը գնում եւ շատ հաճախ նվագախումբը հենց ինքն է ընտրում, թե համերգին ովքեր պետք է ներկա գտնվեն:

Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբն ստեղծվել է 1842թ., որտեղ աշխատել են ականավոր դիրիժորներ եւ կոմպոզիտորներ, ինչպիսիք են` Ռիխարդ Վանգերը, Ջուզեպպե Վերդին, Անտոն Բրուքները, Յոհաննես Բրամսը, Ֆերենց Լիստը, Գուստավ Մալերը եւ այլք: Անցյալ դարաշրջանում նվագախմբի համար նշանակալից էին երկարատեւ համագործակցություններն Արթուրո Տոսկանինիի, Վիլհելմ Ֆյուրթվանգերի, Կառլ Բոմի, Հերբերտ ֆոն Կարայանի եւ Լեոնարդ Բերնսթայնի հետ: Նվագախումբը կազմակերպում է հանրահայտ «Ամանորյա համերգը», որը հեռարձակվում է ավելի քան 70 երկրներում:

Նշենք, որ Մայքլ Թիլսոն Թոմասը Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենն է, որը եղել է նաեւ Բաֆալոյի ֆիլհարմոնիկի երաժշտական տնօրենը, ինչպես նաեւ Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր: Նրա տասնյոթամյա գործունեությունը Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենի պաշտոնում լայնորեն լուսաբանվել է միջազգային մամուլում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ