RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013



Տեղադրվել է` 2013-03-19 23:30:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1019, Տպվել է` 60, Ուղարկվել է էլ.փոստով` 61

«ԴՈՋ» ՀԱՎԱՔԱԾՈՒԻՑ ՆԿԱՐՆԵՐՙ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ-ԹԱՆԳԱՐԱՆԻՆ

Հ. Ծ.

Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանը (ALMA) ձեռք է բերել հայազգի նկարիչների ութ կտավներ «Դոջ» հավաքածուից, տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթը: Կտավները թանգարանին է նվիրել Նորտոն Դոջի այրինՙ Նենսի Դոջը:

Պրոֆ. Նորտոն Դոջն այն անձնավորությունն էր, որի ջանքերով, ըստ հաղորդագրության, Միացյալ Նահանգներում հայտնվեցին 1980-ականների վերջերից մինչեւ 2005 թվականը ստեղծված արվեստի գործեր, որոնք էլ կազմեցին «խորհրդային արվեստի Դոջ հավաքածուն»: Դրանում ընդգրկված են ավելի քան երկու հազար նկարիչների մոտ 20 հազար կտավներ, որոնք «նոնկոնֆորմիստական» (դիսիդենտական) են բնորոշվել ընդհանուր առմամբ: Դրանցում ավելի քան հազար կտավներ հայ արվեստագետների ձեռքի գործերն են: Կտավների մեծ մասը մանրամասն ներկայացված են 1995-ին Նորտոն Դոջի եւ Ալլա Ռոզենֆելդի կազմած «From Gulag to Glasnost» ալբոմում:

Դոջը մասնագիտությամբ տնտեսագետ է եղել եւ առաջին անգամ Խորհրդային Միություն է այցելել 1955-ին: Հետագա տարիներին է, որ սկսել է կապեր հաստատել դիսիդենտ նկարիչների հետ եւ ձեռք բերել նրանց կտավները: Նրա ձեռքբերումների մասին գրվել է «The Ransom of Russian Art» (1994) գրքում:

Ամերիկայի հայկական Գրադարան-թանգարանին նրա այրուՙ Նենսի Դոջի նվիրած կտավները նկարիչներ Արմեն Ադիխանյանի, Ֆելիքս Եղիազարյանի, Վարդան Գաբրիելյանի, Սարգիս Համալբաշյանի, Աշոտ Ղազարյանի եւ Սամուել Խաչիկյանի ստեղծագործություններն են:

Նախատեսվում է, որ առաջիկա սեպտեմբերին այդ կտավները ներկայացվեն արվեստասեր հասարակությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ