RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-03-19 23:30:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1657, Տպվել է` 95, Ուղարկվել է էլ.փոստով` 94

ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ

Թբիլիսիում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որի պարգեւները վիճարկողների թվում են նաեւ հայ ըմբիշները: Առաջինը մրցագորգը տրամադրվել է ազատ ոճի ըմբիշներին:

Մրցումների առաջին օրը մրցագորգ էին դուրս եկել մինչեւ 66 եւ 96 կգ քաշային ըմբիշները: Մեկնարկը հաջող էր Հայաստանի հավաքականի համար: Առաջին մեդալը մեր հավաքականին պարգեւեց մինչեւ 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը, որը Եվրոպայի չեմպիոն հռչակվեց:

Դավիթը մրցումները սկսեց 1/8 եզրափակիչիցՙ առաջին գոտեմարտում 3-1 հաշվով հաղթելով ֆրանսիացի Մաքսիմ Էրիկ Ֆիկեին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը բելառուս Ալեքսանդր Կոնտոեւն էր: Այս գոտեմարտում էլ Դավիթն իրեն լավ դրսեւորեց եւ առավելության հասավ մրցակցի նկատմամբ (3-1): Նույնպիսի հաշվով Սաֆարյանը պարտության մատնեց նաեւ մոլդովացի Միխայ Սավային եւ մտավ եզրափակիչ:

Վճռորոշ գոտեմարտում Սաֆարյանի մրցակիցը թուրք Յակուպ Գոռն էր: Դավիթը կրկին իրեն գերազանց դրսեւորեց ու հաղթելով 3-0 հաշվով, արժանացավ ոսկե մեդալի:

Մինչեւ 96 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց Էդգար Ենոքյանը: Առաջին գոտեմարտում հայ ըմբիշը պարտության մատնեց մոլդովացի Նիկոլայ Չեբանին: Քառորդ եզրափակիչում Ենոքյանին չհաջողվեց հաղթահարել ալբանացի Էգզոն Շալայի դիմադրությունը: Պարտություն կրելով, Դավիթը դուրս մնաց մեդալների համար մղվող հետագա պայքարից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ