RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013



ՇԱԽՄԱՏ

Տեղադրվել է` 2013-03-19 23:30:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1217, Տպվել է` 80, Ուղարկվել է էլ.փոստով` 77

ԿԱՌԼՍԵՆԸ ԱՐՈՆՅԱՆԻ ՀԵՏ ԳԼԽԱՎՈՐԵՑ ԱՂՅՈՒՍԱԿԸ

Մեկօրյա հանգստից հետո Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների մրցաշարի մասնակիցները կրկին նստեցին խաղասեղանների շուրջը` անցկացնելով 4-րդ տուրի հանդիպումները: Մրցաշարի միանձնյա առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակներով խաղում էր ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ: Նրանց մրցավեճն առաջինն ավարտվեց: Մրցակիցները 31-րդ քայլին հաշտություն կնքեցին: Արոնյանը վաստակեց 3 միավոր ու պահպանեց առաջատարի դիրքը: Սվիդլերն ունի 2,5 միավոր:

Մոտ 2 ժամ անց Արոնյանին միավորներով հավասարվեց Մագնուս Կառլսենը` տոնելով 2-րդ անընդմեջ հաղթանակը Ալեքսանդր Գրիշչուկի հետ մրցավեճում: Պարտիան ավարտվեց 37-րդ քայլին: Մրցաշարի հետնապահներ Գելֆանդն ու Իվանչուկը հաշտություն կնքեցին, իսկ Ռաջաբով-Կրամնիկ պարտիան թերթը տպագրության ուղարկելու պահին դեռեւս շարունակվում էր:

Այսօր կայանալիք 5-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի Վլադիմիր Կրամնիկի հետ: Մագնուս Կառլսենի մրցակիցը կլինի Վասիլի Իվանչուկը: Կկայանան նաեւ Սվիդլեր-Գելֆանդ, Գրիշչուկ-Ռաջաբով պարտիաները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ