RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013



Տեղադրվել է` 2013-03-21 00:20:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1206, Տպվել է` 62, Ուղարկվել է էլ.փոստով` 52

108 ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Ա. Մ.

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գեոդեզիայի եւ հողային պետական տեսչության պետ Սամվել Մկրտչյանը երեկ լրագրողներին պատմեց տեսչության 2012-ի աշխատանքների մասին: Նա տեղեկացրեց, որ հանրապետության 10 մարզերում տեսչությունը ստուգումներ է իրականացրել եւ 517 ուսումնասիրված համայնքներից 108-ում արձանագրել հողային օրենսդրության խախտումներ: Հողերի ապօրինի օգտագործում, հողերի նպատակային նշանակության, գործառնական նշանակության փոփոխություններ եւ այլն: Ընդհանուր առմամբ, շուրջ 20 մլն դրամի տույժերի են ենթարկվել 104 համայնքների ղեկավարներ, 4 մարզպետարանների մարզային հողային տեսչության մասնագետներ ենթարկվել են կարգապահական տույժերի, իսկ 4 համայնքների ղեկավարների խախտումներին իրավական գնահատական տալու համար հաղորդագրություններ են ուղարկվել դատախազություն:

Սամվել Մկրտչյանը տեղեկացրեց, որ նվազագույն տուգանքի չափը 100 հազար դրամն է, իսկ եթե խախտումը կրկնվում է կամ շարունակվում, ապա կարող է հասնել մինչեւ 2,5 մլն դրամի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ