RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013



Տեղադրվել է` 2013-03-21 00:20:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2084, Տպվել է` 106, Ուղարկվել է էլ.փոստով` 98

ԿԻՊՐՈՍԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԵՎՐՈՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԸ

Եկեղեցին պատրաստ է զիջել իր ունեցվածքը

Կիպրոսի խորհրդարանը միաձայն մերժել է բանկային ավանդների վրա հատուկ հարկ դնելու օրինագիծը, դրանով իսկ մերժելով երկրի տնտեսությունը փրկելու նպատակով Եվրոմիության առաջարկած տարբերակը: Օրինագիծը չի պաշտպանել նույնիսկ կառավարող նախագահական կուսակցությունը, որը Եվրոմիության հետ բանակցել էր արտակարգ օգնության շուրջը:

Ինչպես նշում է «Ինտերֆաքս» գործակալությունը, քվեարկությունից առաջ փոփոխված ծրագրով նախատեսվում էր չհարկել մինչեւ 20 հազար եվրո ավանդները, մինչեւ 100 հազարի հարկման տոկոսադրույքը դարձնել 6,75 %, ավելի քան 100 հազարըՙ 9,9 %: Այժմՙ քվեարկությունից հետո, Բրյուսելում սպասում են, թե Կիպրոսն ինչ նոր բան կառաջարկի երկրի բյուջեն 5,8 մլրդ եվրոյով հարստացնելու համար, որպեսզի ԵՄ-ից եւ ԱՄՀ-ից ստանա 10 մլրդ եվրո օգնություն:

Եթե կղզու իշխանությունները չկարողանան պայմանավորված լրացուցիչ միջոցները գտնել, ապա երկրի բանկային համակարգը կարող է փլուզվել: «Ֆայնենշըլ թայմս» թերթը չի բացառում եվրոգոտուց Կիպրոսի դուրս գալու հնարավորությունը:

Եվ ահա երեկ Կիպրոսի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Խրիզոստոմ Բ արքեպիսկոպոսը նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպում ունենալուց հետո հայտարարեց, որ եկեղեցին պատրաստ է իր ակտիվներն օգտագործել պետությանն օգնելու համար:

Ուղղափառ եկեղեցին ունի կալվածքներ, անշարժ կայք, ձեռնարկություններ, այդ թվումՙ բանկերի բաժնեմասեր:

Հոգեւոր առաջնորդը նպատակահարմար է գտնում եվրոգոտուց երկրի դուրս գալը, սակայն ոչ հիմա, քանի որ արդեն պայմանավորվածություն կա 10 միլիարդի օգնության վերաբերյալ: Արքեպիսկոպոսը իր երկրի նկատմամբ ԵՄ վարկատու երկրների դիրքորոշումը համարում է վիրավորական: Նրա խոսքերով, կղզու տնտեսությունը ներկայիս ողբալի վիճակին հասցնողները պետք է բանտարկվեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ