RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013



ՆՈՎՐՈՒԶԻ ԱՌԹԻՎ

Տեղադրվել է` 2013-03-21 00:20:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1236, Տպվել է` 52, Ուղարկվել է էլ.փոստով` 63

ՕԲԱՄԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԻՐԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Իսրայել մեկնելու նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իրանական նոր տարվաՙ Նովրուզի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Իրանի ժողովրդին: Նրա տեսագրված ելույթն օգտագործվել է Թեհրանի վարչակարգի վրա ճնշումն ուժեղացնելու նպատակով: Nana10 կայքէջը մեջբերում է Օբամայի այն խոսքերը, որ միջուկային մշակումներից հրաժարվելը կդառնա ԱՄՆ-ի եւ Իրանի «նոր հարաբերությունների» սկիզբը:

«Իրանցի ղեկավարները հայտարարում են, թե իրենց միջուկային մշակումների նպատակը բնակչության էլեկտրամատակարարման եւ բուժսպասարկման ապահովումն է: Սակայն նրանց չհաջողվեց միջազգային ընկերակցությանը համոզել, որ մշակումները խաղաղ նպատակներ ունեն: Հենց այդ պատճառով Իրանը հայտնվել է մեկուսացման մեջ», ասել է նախագահը:

«Եթե Իրանը կատարի իր ստանձնած միջազգային պարտավորությունները, մեր երկրների միջեւ կբացվի նոր էջ», հայտարարել է նա, հույս հայտնելով, որ կհաջողվի խնդիրը լուծել դիվանագիտական միջոցներով:

«Եթե դա տեղի ունենա, Իրանի ժողովուրդը կզգա ԱՄՆ-ի եւ մյուս երկրների հետ համագործակցության առավելությունները: Բայց եթե կառավարությունը շարունակի նույն ուղեգիծը, ապա մեկուսացումը կխորանա: Ընտրությունը Իրանի իշխանություններին է», ասել է Օբաման:

Մարտի 20-ին նա եռօրյա այցով ժամանեց Իսրայել: Նախագահ Շիմոն Պերեսի եւ վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ նրա բանակցությունների գլխավոր թեմաներն են Իրանի միջուկային ծրագիրը եւ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013

AZG Daily #27, 12-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ