RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-08 19:18:26Բեյրութի խորհրդարանի շենքի մոտ սկսվեցին բախումներ
2020-08-08 17:45:01Բեյրութում հրդեհ է բռնկվել հիվանդանոցի մոտ
2020-08-08 17:40:22Արցախյան հիմնախնդիրը և դրա առաջացման պատմական իրողությունները(մաս III-վերջին)
2020-08-08 15:32:55Թուրքիան պատրաստ է վերակառուցել Բեյրութի նավահանգիստն ու հարակից շենքերը
2020-08-08 15:17:53Բագարանի Սուրբ Շուշանիկը(տեսանյութ)
#040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013



ԿԻԵՎ

Տեղադրվել է` 2013-03-21 00:20:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2029, Տպվել է` 117, Ուղարկվել է էլ.փոստով` 96

ՀԲԸՄ ՆՈՐ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՙ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ

ՀԲԸՄ-ի նյույորքյան գլխավոր գրասենյակից ստացված մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ ՀԲԸՄ-ի հատուկ մի պատվիրակություն փետրվարի 22-24-ը Ուկրաինա է այցելել քաղաքական եւ համայնքային առաջնորդների հետ քննարկելու այդ երկրում նոր մասնաճյուղ բացելու ծրագիրը: 300-500 հազար հոգի հաշվվող Ուկրաինայի հայկական համայնքը ամենահին համայնքներից է Եվրոպայում:

Ուկրաինայի խորհրդարանի անդամ Արսեն Ավագովը եւ նրա խորհրդատու Տիգրան Ավագյանը ընկերացել են պատվիրակությանը, որի կազմում են եղել ՀԲԸՄ-ի վարչության անդամներ Վազգեն Յակուբյանը եւ Երվանդ Զորյանը, ՀԲԸՄ-ի Եվրոպայի վարչության անդամ Նիկոլաս Դավթյանը, եւ ՀԲԸՄ-ի մարտավարական խորհրդատու մարմնի անդամ Գայ Մարգարյանը: Նրանք միասին հանդիպումներ են ունեցել խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակի, խորհրդարանի անդամներ Մհեր Մխիթարյանի եւ Վիլեն Շատվորյանի, ինչպես նաեւ խորհրդարանի մի շարք հանձնախմբերի ղեկավարների հետ: Առաջին օրվա վերջում պատվիրակությանն է միացել նաեւ ՀԲԸՄ Եվրոպայի կենտրոնական վարչության անդամ Գոռ Աբգարյանը:

Փետրվարի 23-ին Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Գեորգի Մուրադյանի, Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանի եւ համայնքի ղեկավար Սամվել Տիգրանյանի հետ հանդիպումներից հետո պատվիրակության անդամները հարգանքի տուրք են մատուցել Բ աշխարհամարտի հերոս մարշալ Համազասպ Բաբաջանյանի հուշարձանի մոտ, ապա մերձակայքում գտնվող մշակույթի կենտրոնում վայելել են ի պատիվ իրենց տրված գեղարվեստական ծրագիրը:

Նոր մասնաճյուղի բացմանն առընթեր աշխուժանալու է տեղի հայկական համայնքի կյանքը: Նախատեսվում է ստեղծել ՀԲԸՄ երիտասարդ արհեստավարժների խմբեր, վիրտուալ համալսարանի լաբորատորիաներ եւ իրականացնել փոխայցելություններ «Բացահայտի՛ր Հայաստանը», «Ամառային ուսանողական փորձառություն», «Անդրանիկ» սկաուտական բանակումների եւ «Երաժշտական Հայաստան» ծրագրերի շրջանակներում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ