RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-03-21 00:20:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1758, Տպվել է` 92, Ուղարկվել է էլ.փոստով` 90

ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ «ԿՆԵՐԴՐՎԵՆ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Եվրոմիության հետ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները հանդիպման լայն ձեւաչափերով փաստացի ավարտվեցին մարտի 19-20-ին տեղի ունեցած 12-րդ փուլով: Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունների 12-րդ լիագումար նիստում Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը: Եվրոպական կողմից բանակցությունները վարում էր Եվրոպական արտաքին հարաբերությունների ծառայության Արեւելյան հարեւանության, Ռուսաստանի եւ Արեւմտյան Բալկանների հարցերով տնօրեն Գունար Վիգանդը:

Հանդիպմանը, ըստ պաշտոնական գնահատման զգալի առաջընթաց է գրանցվել ապագա համաձայնագրի կառուցվածքային ձեւաչափին, ընդհանուր եւ եզրափակիչ դրույթներին, քաղաքական երկխոսությանը, արտաքին եւ անվտանգության քաղաքականությանն առնչվող ոլորտների շուրջը: Արձանագրվել է նաեւ, որ համաձայնեցվել են ոլորտային համագործակցության, ինչպես նաեւ արդարադատության, ազատության եւ անվտանգության վերաբերյալ բոլոր գլուխներր:

«Հաջողությամբ ընթացող» են որակվել Ասոցացման համաձայնագրի բաղկացուցիչ մասը հանդիսացողՙ Հայաստանի եւ ԵՄ միջեւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտի հիմնելու բանակցությունները, որոնց հաջորդ փուլը տեղի կունենա ապրիլին Երեւանում:

Փոխարտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքովՙ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի նախօրեին հնարավոր է բանակցվող փաստաթղթի նախաստորագրումը: Նման նախաստորագրման են նույն ժամանակահատվածում սպասում Արեւելյան գործընկերության եւս երկու երկիր` Վրաստանն ու Մոլդովան, իսկ Ուկրաինան արդեն անցել է պայմանագրի ստորագրման փուլ, որն ակնկալվում է իրագործել մինչեւ այս տարեվերջ:

Մնացականյանը երեկ հայտարարել է, որ համաձայնեցվել են բոլոր դրույթները, բայց մնում են դեռեւս որոշ հատվածներ, որ կարիք ունեն լրացման, ավելին, դրանք ըստ էության արդեն կանցնեն ընթացակարգային գործընթացով, այդուհետեւ Հայաստանը պետք է նախապատրաստվի համաձայնագրի իրագործմանը: ԵՄ ներկայացուցիչ Գունար Վիգանդը իր հերթին ընդգծել է, որ ներկա դրությամբ բանակցություններն ավարտված են քաղաքական համատեքստում, իսկ արդեն կոնկրետ ներդրման առումով հաջորդ տարի եվրոպական նորմերը կգործեն Հայաստանում: Վիլնյուսի հանդիպումից առաջ փաստաթղթի նախաստորագրմամբ արդեն հաջորդ տարի որոշ սեկտորներ կդառնան կիրառական:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013

AZG Daily #34, 14-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ