RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-03-21 00:20:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1062, Տպվել է` 58, Ուղարկվել է էլ.փոստով` 63

ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃԸՙ 8 ՏՈԿՈՍ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ամենամեծ աճը` արդյունաբերությունում, իսկ շինարարությունում դարձյալ անկում է

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց 2013-ի հունվար-փետրվար ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները, համաձայն որոնց, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2013-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8 տոկոսով:

Ամենամեծ աճն արձանագրվել է արդյունաբերությունում` 16 տոկոս, շինարարությունն ունեցել է 8 տոկոս անկում, ծառայությունների ոլորտում արձանագրվել է 7,8 տոկոս աճ, մանրածախ առեւտրում` 6,7 տոկոս աճ, գյուղատնտեսությունում` 2,2 տոկոս աճ, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը գրեթե անփոփոխ է մնացել նախորդ տարվա հունվար-փետրվարի համեմատ:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2013-ի հունվար-փետրվարին 2012-ի հունվար-փետրվարի նկատմամբ ավելացել է 14 տոկոսով եւ կազմել մոտ 887 մլն դոլար: Արտահանումը կազմել է 241,3 մլն դոլար, արձանագրելով 30,4 տոկոս աճ, ներմուծումը կազմել է 645,9 մլն դոլար, աճելով 8,9 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը այս տարվա հունվար-փետրվարին կազմել է 404,6 մլն դոլար` փոքր-ինչ նվազելով նախորդ տարվա առաջին երկու ամիսների համեմատ:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում հունվար-փետրվարին կազմել է մոտ 138 հազար դրամ, մասնավոր հատվածում կազմել է 170 հազար դրամ, պետականումՙ 111 հազար դրամ:

2013-ի միայն փետրվարին` նախորդ տարվա փետրվարի համեմատ, տնտեսական ակտիվությունն աճել է 6,9 տոկոսով: Արդյունաբերությունում աճը կազմել է 13,3 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 4,7 տոկոսով, շինարարությունը` 0,4 տոկոսով, բայց հունվարի համեմատ աճել է 51,8 տոկոսով: Ծառայությունների ոլորտում անցյալ տարվա փետրվարի նկատմամբ 8,1 տոկոս աճ է արձանագրվել, մանրածախ առեւտրում 7,5 տոկոս աճ, գյուղատնտեսությունում` 2,3 տոկոս աճ:

Արտաքին առեւտրաշրջանառությունը 2013-ի փետրվարին 2012-ի փետրվարի նկատմամբ ավելացել է 7,8 տոկոսով եւ կազմել 464,7 մլն դոլար: Արտահանումը կազմել է 129 մլն դոլար, արձանագրելով 14,8 տոկոս անցյալ տարվա փետրվարի եւ այս տարվա հունվարի նկատմամբ: Ներմուծումը կազմել է 335,7 մլն դոլար, աճելով 5,4 տոկոսով, իսկ 2013-ի հունվարի նկատմամբ` 8,2 տոկոսով: Արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 206,7 մլն դոլար:

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում փետրվարին կազմել է մոտ 139 հազար դրամ, մասնավոր հատվածում կազմել է 169 հազար դրամ, պետականումՙ 113 հազար դրամ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013

AZG Daily #38, 12-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ