RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013



Տեղադրվել է` 2013-03-21 00:20:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1724, Տպվել է` 118, Ուղարկվել է էլ.փոստով` 76

12 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՎԶԵԲ-ԻՑ «ԱՄԵՐԻԱԲԱՆԿԻՆ»

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ստորագրեցին նոր պայմանագիր 12 մլն դոլարի չափով «Ամերիաբանկին» վարկ տրամադրելու մասին, որից 9 մլն դոլարն ուղղվելու է Հայաստանի Հանրապետությունում փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, իսկ 3 մլն դոլարը` վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության ֆինանսավորմանը: Վարկը տրամադրվում է դոլարով կամ դրամով:

«Մենք ուրախ ենք շարունակելու մեր արդյունավետ համագործակցությունն «Ամերիաբանկի» հետ` զարգացնելու համար ՀՀ տնտեսության մասնավոր հատվածը: Այս վարկի շնորհիվ տեղական ձեռնարկությունները հնարավորություն կունենան օգտվելու երկարաժամկետ ֆինանսավորումից ազգային արժույթով` խուսափելով փոխարժեքների տատանման ռիսկերից: Բացի դրանից, այն կխթանի ներդրումները ՀՀ վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության ոլորտում` ապահովելով էներգիայի տնտեսումը»,- ասաց ՎԶԵԲ-ի Երեւանի գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը :

««Ամերիաբանկը» բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը եւ գտնում, որ ֆինանսավորման միջոցների ներգրավումը «Ամերիաբանկի» համար կստեղծի վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման նոր հնարավորություններ: Փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելը «Ամերիաբանկի» վարկային քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է, այս ֆինանսավորումը կմեծացնի բանկի կողմից ՓՄՁ վարկավորման ծավալները եւ էապես կնպաստի Հայաստանում ՓՄՁ-ների զարգացմանը, ներքին եւ արտաքին շուկաներում նրանց մրցունակության բարձրացմանը: Ֆինանսավորումը կօգնի մեծացնել նաեւ Հայաստանի ներքին էներգաարտադրությունը եւ կնպաստի էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ու էներգախնայողությանը»,- նշեց «Ամերիաբանկի» գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը :

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013

AZG Daily #42, 09-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ